Մայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն է

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab%d5%bd%d5%ab-22-%d5%a8-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3/

Որպես Կենսաբազմազանության միջազգային օր հռչակվել 1995 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ բանաձևով՝ հիմք ընդունելով կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի խորհրդաժողովի հանձնարարականը, որը տեղի է ունեցել 1992 թվականին։

Բանաձևով օրը նշանակվել է 2000 թվակականի դեկտեմբերի 29-ին, երբ ուժի մեջ է մտել հռչակագիրը, բայց, հետագայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կենսաբազմազանության միջազգային օրը տեղափոխեց մայիսի 22-ին՝ կոնվենցիայի ստորագրման օրը։

Կենսաբազմազանության պահպանումը համամոլորակային հիմնախնդիրներից է:Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ զարգացման, տնտեսական, համաշխարհային անվտանգության։

Կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներն են

1․ անտառահատումները,

2 գյուղատնտեսությունը,

3 կենսառեսուրսների գերօգտագործումը,

4 քաղաքաշինությունը,

5 հանքարդյունաբերությունը,

6  միջավայրի աղտոտումը:

Կենսաբազմազանությունը չափազանց կարևոր դեր ունի սննդի, ջրի, էներգիայի, դեղամիջոցների և այլ նյութերի տրամադրման գործում։

Մարդկությունը պարտավոր է հետամուտ լինել կենսաբազմազանության պահպանությանը և չեզոքացնել դրան սպառնացող վտանգները։

Չնայած տարածքի փոքրությանը Հայաստանն ունի մեծ կենսաբազմազանություն, որը պայմանավորված է բնակլիմայական գոտիների բազմազանությամբ։

Հայաստանում կան չոր-մերձարևադարձային գոտիներից մինչև հավերժական սառույցով ծածկված բարձրադիր լեռնային շրջաններ։

Հայաստանն ունի մի քանի պահպանվող տարածքներ, որոնց կառավարման համար պատասխանատու են հետևյալ ՊՈԱԿ-ները․

Նախ՝

Մեր երկիրն ունի 3 պետական արգելոց՝ «Խոսրովի անտառ», «Շիկահող» և «Էրեբունի», որոնք զբաղեցնում են 35 439.6 հա տարածք կամ ՀՀ ընդհանուր տարածքի 1.19 տոկոսը։

4 ազգային պարկ՝ «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ» և «Արևիք», որոնք զբաղեցնում են 236802.1 հա տարածք կամ ՀՀ ընդհանուր տարածքի 7.96 տոկոսը։

Հայաստանի Կարմիր գրքերում այս պահին ընդգրկված են՝ 308 տեսակի կենդանիներ, որոնցից 155-ը անողնաշարավորներ են, 29-ը՝ կաթնասուններ (նրանց թվում՝ անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), 96 տեսակի թռչուն, 19 տեսակի սողուն, 2 երկկենցաղ և ձկների 2 տեսակ։

Այս բոլոր կենդանատեսակների պահպանության համար օրենսդրությամբ նախատեսված են համալիր միջոցառումներ, իսկ որսագողության համար քրեական օրենսգրքով նախատեսված են պատիժներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով