ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տվյալներով 2023-ի օգոստոսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է երկրորդ ամենաշոգ ամիսը՝ այս տարվա հուլիսից հետո․ «Աշխարհում սկսվել է կլիմայական ճգնաժամ, որը պահանջում է համատեղ ջանքերի ակտիվացում»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերով․ «Մեր մոլորակում 2023-ի ամառը գրանցվել է, որպես ամենաշոգը»։
Իսկ ավելի վաղ նա նաև հայտնել էր, որ 2023 թվականի հուլիսը հետազոտությունների պատմության ընթացքում գրանցված ամենատաք ամիսն է․«Գլոբալ տաքացման դարաշրջանը ավարտվեց սկսվեց գլոբալ եռման դարաշրջանը»,- դիտարկել էր Անտոնիո Գուտերեշը։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականը դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին է՝ 2016 թվականից հետո։
Eco.am






Թողնել մեկնաբանություն