Մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգ՝  հայ և վրացի փորձագետների մասնակցությամբ

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%80%d6%87%d5%b8%d6%82%d5%a9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bb%d6%80%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b4%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a9%d5%b8%d6%80/

Սեպտեմբերի 4-5-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետների հետ միասին՝ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում իրականացրել են մակերևութային ջրերի համատեղ մոնիթորինգի աշխատանքներ:

Eco.am  սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտոնից տեղեկացավ, որ աշխատանքներին ներկա է եղել ծրագրի հայաստանյան և վրացական ներկայացուցիչները, ինչպես նաև փորձագետներ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունից, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել հայ և վրացի մասնագետներին:

Ծրագրի նպատակն է իրականացնել մոնիթորինգ՝ ԵՄ ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների համաձայն, որը կնպաստի երկու երկրների անդրսահմանային ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:

Համատեղ մոնիթորինգն իրականացվել է Դեբեդ և Մարց գետերի 6 դիտակետում՝ 3-ը Հայաստանում և 3-ը՝ Վրաստանում: Կատարվել են դաշտային, ֆիզիկաքիմիական, հիդրոկենսաբանական ու հիդրոմորֆոլոգիական հետազոտություններ և ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձարկումների նպատակով:

Դաշտային աշխատանքներին հաջորդել է աշխատանքային քննարկումը, որի ընթացքում անդրադարձ են կատարվել տվյալների փոխանակման և համատեղ զեկույցների կազման տեխնիկական հարցերին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով