Ճիշտ նախաճաշեք և մի՛ բողոքեք օրգանիզմից

https://eco.am/%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b3%d5%a1%d5%b7%d5%a5%d6%84-%d6%87-%d5%b4%d5%ab%d5%9b-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%a5%d6%84-%d6%85%d6%80%d5%a3%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a6%d5%b4/

Ինչպես ճիշտ նախաճաշել

Առավոտյան ճիշտ նախաճաշելով առողջացնում եք ձեր մարսողական համակարգը, իսկ օրվա ընթացքում սով չեք զգում և չեք հարձակվում ճաշի կամ ընթրիքի վրա։

Առողջության համար շատ կարևոր է ոչ միայն օրվա ընթացքում ընդունված սննդի քանակը և որակը, այլև դրա բաշխումը օրվա մեջ:

Այն, որ շատերս ենք անկանոն  սնվում և չենք նախաճաշում, անհերքելի փաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում չափահաս տղամարդկանց 53.7%-ը և կանանց 40%-ից ավելին սնվում են օրական 2 անգամ` բաց թողնելով մարդու ամբողջ օրվա ինքնազգացումը պայմանավորող նախաճաշը:

Չափից ավել թեթև կամ չափազանց առատ նախաճաշը դառնում է թուլության և աշխատունակության անկման պատճառ: Նախաճաշը զգալիորեն ազդում է ողջ օրվա ընթացքում օրգանիզմի` էներգիա արտադրելու և արյան մեջ շաքարի մակարդակը նորմայի սահմաններում պահպանելու ընդունակության վրա: Ինչն էլ իր հերթին պայմանավորում է մարդու ֆիզիկական և հուզական տոնուսը, մտածողությունն ու զգացումները՝ ամբողջությամբ վերցրած` մարդու ողջ կենսունակությունը:

Կանոնավոր նախաճաշելը բարձրացնում է արտադրողականությունը, լավացնում է հիշողությունը, դուք Ձեզ զգում եք առույգ և ուժերով լեցուն:

Եթե առավոտյան քաղցած չեք, ուրեմն, հավանաբար ընթրիքին չափից շատ եք կերել: Քաղցի զգացումն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ իջնում է 70 մգ, իսկ երեկոյան առատ ընթրիքից 12 ժամ անց  արյան մեջ գլյուկոզան պահպանվում է 95 մգ-ից բարձր մակարդակի վրա: Ուստի Ձեր ընթրիքը  պետք է լինի թեթև՝ ախորժալի ապուր, կամ կաթ, կամ կաթնաթթվային մթերքներ, հնարավոր է նաև բանջարեղեն և մրգեր: Այստեղ տեղին է բերել առողջ սննդի հիմնական կանոններին վերաբերվող ասացվածքը «Նախաճաշիր թագավորի նման, ճաշիր արքայազնի պես, ընթրիր մուրացկանի նման»:

Առողջ, ճիշտ հաշվեկշռված նախաճաշը պետք է պարունակի սննդամթերքներ հետևյալ խմբերից`

Միրգ, բանջարեղեն

Հացազգիներ

Կաթնամթերք

Սպիտակուց պարունակող սննդամթերքներ` մսամթերքներ կամ նրա փոխարինիչներ։

ՀԻՇԵ՛ՔԱռողջ և աշխատունակ լինելու համար անպայման նախաճաշեք:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել