Գիտնականները պարզել են, որ օրական մի քանի կտոր ձմերուկ ուտելը բարձրացնում է տրամադրությունը և օգնում խուսափել ընկճվածությունից։ Իրականում ձմերուկը օրագանիզմում խթանում է արգինինի արտադրությունը, ինչն էլ դրականորեն է անդրադառնում մարդու հոգեկանի վրա։ Քաղցրահամ այս հատապտուղը ամռանը դառնում է շատերիս սննդակարգի անբաժանելի մի մասնիկը, քանի որ այն և համեղ է և առողջարար։
Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է ձմերուկի օգտակար ու առողջարար հատկությունները։
Հայտնի է, որ ձմերուկի մոտ 80 %-ը բաղկացած է ջրից, ինչի շնորհիվ օրգանիզմը հիանալի մաքրում է թունավոր նյութերից, խարամներից։ Բացի այդ ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և միկրոտարրեր, ինչպեր նաև ֆոլաթթու։ Սա է պատճառը, որ հատապտուղն օգնում է հանգստացնել նյարդերը և համարվում է տրամադրությունը բարձրացնող, սթրեսի դեմ պայքարող արդյունավետ միջոց։
Ձմերուկը նաև համեղ միջոց է ձեր օրգանիզմը մաքրելու և ոչ ցանկալի մի քանի կիլոգրամներ կորցնելու համար: Ձմերուկն ունի ցածր կալորիականություն և ջրի բարձր պարունակություն, ինչն էլ օգնում է պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ:
Առողջարար հատկությունները
Ձմերուկն ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։
Ձմերուկը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։
Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների դեպքում։ Օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկներով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։ Ցուցված է լյարդի, լեղապարկի հիվանդութունների դեպքում, ինչպես նաև շաքարային դիաբետ և արթրիտ ունեցող մարդկանց։
100 գրամ ձմերուկը պարունակում է.
- 8 գրամ ածխաջրեր
- 6 գրամ պրոտեիններ
- 2 գրամ ճարպեր
- 30 կալորիա
- գրամ բջջանյութ
- 570 IU վիտամին A
- 1 մգ վիտամին C
- 112 մգ կալիում
- 11 մգ մագնիում
- 5 մգ երկաթ
- վիտամիններ B1, B2, B3, B6
- հանքանյութեր՝ ֆոսֆոր, մանգան:
Համեղ է սննդակարգում
Ձմերուկը հիանալի բաղադրիչ է կոկտեյլներ պատրաստելու և այն սնունդ ընդունելու միջև ընկած հատվածներում ըմպելու համար, ինչն օրգանիզմին ապահովում է մեծ քանակությամբ հանքանյութերով և ջրով:
Բացի թարմ վիճակում ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
Քաղցրահամ պտուղի օգտակար հատկությունները՝ որոշ օրգանների համար
Սիրտ – Ձմերուկը կարգավորում է նաև խոլեստերինի մակարդակը: Լիկոպինը ամենաուժեղ հակաօքսիդանտն է, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա:
Մաշկ- Վիտամին A-ն օգնում է մաշկին արագ կարգավորվել, լինել հարթ և խոնավ:
Երիկամներ- Շատերը գիտեն, որ ձմերուկը միզամուղ հատկություն ունի: Պարզվում է, որ այն կարգավորում է նյութափոխանակությունը՝ ընդ որում ուժեղ ճնշում չգործադրելով:
Աչքեր – Ձմերուկի մեջ պարունակվող վիտամին A-ն կանխում է աչքի մակերևույթի տարիքային փոփոխությունները: Ինչպես նաև օգնում է կանխել մեծ տարիքում առաջացող հավկուրությունը:
Շագանակագեղձ –Հետազոտությունների համաձայն՝ լիկոպինը նվազեցնում է տղամարդկանց չբերության ռիսկը:
Արյունատար համակարգ – Նատրիումի և մագնեզիումի հիանալի համադրությունը կարգավորում է արյան ճնշումը:
Մկաններ – Ձմերուկի մեջ L-ցիտրուլին ամինաթթու է պարունակվում, որն օգտակար է մկանների համար:
Թոքեր – Վիտամին С-ն օգնում է լավացնել թոքերի վիճակը: Այն օգտակար է հատկապես ասթմայի դեպքում:
Ոսկորներ – Ձմերուկն օգնում է կանխել ոսկորների փխրունությունը:




Թողնել մեկնաբանություն