Ձեռքերը մարզելու 8 կանոն

https://eco.am/%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6/

ՁԵՌՔԵՐԸ ՄԱՐԶԵԼՈՒ 8 ԿԱՆՈՆ

Կանոնավոր մարզական վարժությունները լավացնում են արյան շրջանառությունը, որն ապահովում է ձեռքերի մատների արյան բավականաչափ քանակություն: Բացի դրանից, մարմնամարզության շնորհիվ պահպանվում է ձեռքերի ճկունությունը եւ այն կարող է նպաստել դրանց ձեւի լավացմանը:

Ձեռքերի մարզական վարժություններն ունեն այն առավելությունը, որ կարող են կատարվել ամենուրեք` տրանսպորտում, ընդմիջմանը, հաղորդումներ նայելիս եւ այլն:

Վարժությունը կատարեք ամեն օր, միշտ, երբ հիշում եք այդ մասին:

Վարժությունից առաջ եւ հետո ձեռքերը բարձրացրեք գլխից վերեւ եւ կատարեք արագ շրջանաձեւ շարժումներ, ապա ձեռքերն ազատ ցած թողեք եւ թափահարեք:

Մի քանի հեշտ վարժություններ.

1.Դաստակները պինդ բռունցք արեք եւ բաց թողեք: Վարժությունը կատարեք 10-15 անգամ:

2.Մատներն իրար սեղմեք այնպես, որ ափերը միմյանցից հեռու լինեն եւ մատներով զսպանակելով դրանք սեղմեք եւ թուլացրեք` իրարից չանջատելով: Վարժությունը կրկնեք 10-15 անգամ:

3.Օդում երկու ձեռքով թմբկահարեք` սկսելով ճկույթներից եւ վերջացնելով բութ մատներով: Վարժությունը նորից սկսեք ճկույթներից եւ կրկնեք 10-20 անգամ:

4.Ձեռքերը բարձրացրեք վեր եւ մատներով կատարեք շրջանաձեւ շարժումներ` ձախ եւ աջ` 1 րոպեի ընթացքում:

5.Մատները սեղմեք եւ թուլացրեք միայն վերջին եւ միջին հոդերում: Կրկնեք 10-15 անգամ:

6.Ձեռքերը դաստակներում ուժեղ ճկեք ցած եւ առավելագույնս ուղղեք վեր: Կրկնեք այն 8-10 անգամ:

7.Դաստակներով կատարեք շրջանաձեւ շարժումներ` աջ եւ ձախ, այն կրկնեք 8-10 անգամ:

8.Կատարեք փոքր ինչ շրջանաձեւ շարժումներ ուսագոտիներում` առաջ եւ հետ, աստիճանաբար արագացնելով տեմպը: Կատարեք 30-40 այդպիսի շրջանաձեւ շարժումներ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով