Հրազենային վիրավորում ստացած քարարծիվը վիրահատվել է

https://eco.am/%d5%b0%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d6%84%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%ae/

Eco.am սոցիալական հարթակն անդրադարձել էր, որ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կողմից Կարմիր ցուցակում ընդգրկված և խոցելի տեսակ համարվող հրազենային վիրավորում ստացած քարարծիվը վիրահատության կարիք ունի։ Տևական ժամանակ է հրազենային վիրավորում ստացած քարարծիվը խնամվում է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» PEES հիմնադրամի ժամանակավոր կացարանում։

Ինչպես տեղեկացանք հիմնադրամից, երեկ մի խումբ կենդանաբույժների և բժիշկների միջամտությամբ, «Ամիրյան Վետ» անասնաբուժական կլինիկայում, կատարվել է վիրաբուժական միջամտություն և փրկվել է թռչունի կյանքը։

«Վիրահատության ընթացքում պարզվեց՝ ոսկորային հյուսվածքները որոշակի չափով չորացել են, կամ այլ կերպ ասած մեռել։ Փորձել ենք և՛ թռչնաբանական, և՛ մարդու համար արվող վիրաբուժական ձևերով կպցնել կոտրված թևը։ Թռչունը նորմալ արթնացել է նարկոզից հետո»,- ասված է Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի տեղեկատվության մեջ։

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից, ամեն ինչ արվել է թռչունի կյանքը փրկելու համար։ Թռչունը դեռ որոշակի ժամանակ կմնա  կլինիկայում՝ հսկողության տակ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել