Հոկտեմբերին 168 դեպքով վնաս է հասցվել ՀՀ շրջակա միջավայրին

https://eco.am/%d5%b0%d5%b8%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-168-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d5%be-%d5%be%d5%b6%d5%a1%d5%bd-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bd%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%b0/

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հոկտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 168 դեպք: Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 91 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 122 հաշվարկ՝ 45.652.370 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 18 որոշում, նշանակվել  1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացվել է  1 գրավոր տեղեկատվություն։

Հարուցվել է 1 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել  50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 2 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Ստացված 21 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 26 հաշվարկ՝ 18.703.747 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 21 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 29 որոշում, նշանակվել 5.430.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 40 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Ստացված 12 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է  շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ, ծավալը՝ 44 խմ։

Հարուցվել է 7 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել է վարչական տուգանք 100.000 ՀՀ դրամի չափով։

Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 14 դեպք։ Հարուցվել է 14 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Պետական փորձաքննություններ

Ստացված 2 գրության հիման վրա հարուցվել է 2 վարչական վարույթ։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել է 250.000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տուգանք։

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 27 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝  4.532.586 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 26 որոշում և նշանակվել  4.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 5 հանձնարարական՝

4՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,

1՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտներով։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 3, առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվությունների 1 և առանց լիցենզիայի առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավոր թափոնների  գործածման 1 դեպք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 43 գործ (ընդհանուր՝ 4.111.050 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 11.564.465 ՀՀ դրամ գումար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով