«ՀՀ-ում փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%a1%d5%a9%d5%a5%d5%a9%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%b8%d5%a6/

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» 1.2 բաղադրիչի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին Zoom առցանց հարթակի միջոցով։ Կից ներկայացված է աշխատաժողովի օրակարգը։ Առցանց աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ԵՄ-ի լավագույն փորձը, մասնավորապես` Լիտվայի հաջողված մոդելը փաթեթավորման թափոնների հավաքման համար, և քննարկել լավագույն տարբերակները Հայաստանում փաթեթավորման թափոնների ԴՎՀ-ի ներդրման համար: Առցանց խորհրդատվական աշխատաժողովին մասնակցությամբ հետաքրքրված անհատները, կազմակերպությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչները կարող են զանգահարել +37411 818 508 հեռախոսահամարով կամ ուղարկել իրենց թեկնածությունը interproject@env.am , interproject.env@yahoo.com  էլ. փոստին մինչև սույն թվականի փետրվարի 8-ը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել