ՀՀ բնությանը պատճառվել է 55 մլն դրամի չափով վնաս

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-55-%d5%b4%d5%ac%d5%b6-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%ab-%d5%b9%d5%a1/

Հունիսի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնությանը պատճառվել է 55 մլն դրամի չափով վնաս։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 54.753.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 160.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է 39.599.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 4.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 52.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 15.150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում՝ արձանագրվել է 11 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմի խախտում՝ արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ՝ արձանագրվել է 1 դեպք:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 284.200 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 569.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 25 հանձնարարագիր, որից`

7-ը՝ ընդերքօգտագործում,

2-ը՝ ՓՀԷԿ,

6-ը՝ արտադրություն

1-ը՝ թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում,

1-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ,

1-ը՝ ջրամատակարարում,

1-ը՝ շինարարություն,

2-ը՝ ձկնաբուծարան,

1-ը՝ կենսապաշար,

1-ը՝ անտառտնտեսություն,

2-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։

Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 21 որոշում՝ 2.190.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 36.535.806 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։