Հայտնի է «Խելացի թափոնաման» մրցույթի երրորդ հաղթողը

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%a7-%d5%ad%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%83%d5%b8%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d6%80%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%ab/

Օրերս ամփոփվել է «Կափարիչն աղբ չէ՛» ծրագրի շրջանակներում իրականացված «Խելացի թափոնաման» մրցույթի մասնակիցների աշխատանքները։

«Խելացի թափոնաման» մրցույթի երրորդ հաղթողը Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի հինգից տասնմեկերորդ դասարանի սաներն են՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ՝ Հերմինե Աբրահամյան:

Երեխաներից յուրաքանչյուրը որոշել է իր անհատական մոտեցումը ցուցաբերել և յուրաքանչյուրն իր թափոնամանն է պատրաստել։

«Թափոնամանը պատրաստված է ստվարաթղթե արկղից, 4 զուգահեռանիստերին պատկերված են տարվա 4 եղանակները, որոնք զարդարված են թեմատիկ պատկերներով և երկիր մոլորակը պահպանելու, մարդու ու բնության անբաժանելի կապի մասին հայտնիների խոսքերով»,  նշում է մրցույթի երրորդ հաղթող 11-րդ դասարանի աշակերտ Սոնա Ստեփանյանը։

 

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ավարտին «Էկո-աղբ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Կափարիչն աղբ չէ» մրցույթ-ծրագիրը՝ դպրոցականների շրջանում։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ մեկնարկած ծրագրին մասնակցում է 18 դպրոց՝ ՀՀ մարզերից։ Նրանցից պահանջվել է, մինչև ուսումնական տարվա ավարտը, հավաքագրել իրենց սպառումից գոյացած պլաստիկ կափարիչները, որոնք կտեղափոխվեն համապատասխան գործարան, իսկ գոյացած գումարը, կտրամադրվի դպրոցներին՝ կարիքների լուծման նպատակով։

Ըստ ծրագրի, երկամսյակի ընթացքում աշակերտները, «Teach For Armenia/Դասավանդի՛ր, Հայաստան»-ի իրենց առաջնորդների օգնությամբ, կկշռեն կափարիչները։ Երկամսյակի ընթացքում ամենաշատ կափարիչներ հավաքած առաջին երեք դպրոցները կստանան պատվոգրեր, իսկ նրանց գրադարանները կհամալրվեն նոր գրականությամբ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել