Հայաստանում 1-ին անգամ տեղի կունենա «Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխությունը

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-1-%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%af%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%bf%d5%b8/

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Տուն տեղ» դիզայն Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի կդառնան ոլորտի լավագույն մասնագետները։ Մրցանակաբաշխությունն ընդգրկել է ինտերիեր և էքստերիեր դիզայնի, հայկական ճարտարապետության, ժամանակակից արվեստի և հարակից ոլորտները։ Կազմակերպիչների նպատակը մեկն է, մեկ հարկի տակ միավորել ոլորտի ներկայացուցիչներին, գերխնդիր դարձնելով ժամանակակից հայկական ճարտարապետության ձևավորումը, որում իր առանձնահատուկ տեղը կունենա էկո ճարտարապետությունը։

«Տուն տեղ» դիզայն առաջին մրցանակաբաշխությունը նվիրված է Երևանի հատակագծի հեղինակ, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին։ Մրցանակաբաշխության ընթացքում կցուցադրվի ճարտարապետին նվիրված ֆիլմի ցուցադրություն։

300-ից ավելի հայտ ներկայացրած մասնակիցներից տեղական և արտերկրյա հեղինակավոր մասնագետներից կազմված անկախ փորձագիտական հանձնաժողովը ընտրել է 16 լավագույններին, որոնք հայտնի կդառնան հենց դեկտեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։

Մրցանակաբաշխության հրավիրված հյուրերի ցանկում են հայկական բազմաթիվ խոշոր ընկերություններ, դիվանագիտական անձիք, հանրային դեմքեր և այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներ։

16 անվանակարգերում ընդգրկված լավագույններին «Ապակե աղյուս» հատուկ մրցանակները կհանձնեն տարբեր ոլորտների անվանի ու հանրային դեմքեր։ Ինչպես նաև բազմաթիվ այլ նվերներ՝ «Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխության գործընկերների կողմից։

Ի դեպ, 16 անվանակարգերից մեկը կրում է «Էկո դիզայն» անվանումը, այդ անվանակարգում լավագույնը ճանաչված մասնակցին «Ապակե աղյուս» մրցանակը կհանձնեն «ԷկոՎիլ» սոլար ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանը և Վարդան Հովսեփյանը։

«Տուն տեղ» դիզայն մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 20։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով