Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 50 հազար մարդ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%be%d5%ab%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1/

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով՝ հունիսի 8-ի դրությամբ կատարվել է 50 հազար 228 պատվաստում։

Նախարարությունը հիշեցնում է՝ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Նշենք, որ երեկ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, գրանցվել՝ հիվանդությունից մահվան 11 դեպք։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 129 մարդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում մահացել է 4 հազար 474 մարդ, ևս 1091 վարակակիր մահացել է այլ պատճառներով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով