ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ae%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a9%d5%ab%d5%be%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac/

Հայաստանում այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը ավելացել է: Համաձայն պաշտոնական տվյալների՝  մեր հանրապետությունում եթե 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվածների թիվը կազմել է 16 հազար 21, 2020-ին՝ 15 հազար 798, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն ավելացել է՝ դառնալով 17 հազար 211:

Բացի այս, ավելացել է մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 199-ից հասնելով 236-ի: Մյուս նորությունն այն է, որ Հայաստանում սկսել են շատ ամուսնալուծվել:

Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին ամուսնալուծության դեպքերը կազմել են 2002, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ամուսնալուծություններն ավելացել են 508-ով: Բայց, մյուս կողմից, ավելացել են ամուսնությունները՝ 2020-ի 6 ամիսներին՝ 5 հազար 258, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 130:

Մի շարք մասնագետների խոսքով՝ այսօր երիտասարդները նախընտրում են քաղաքացիական ամուսնության տարբերակը:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել