Հայաստանում էկոհամակարգային ծառայությունների բարելավման ծրագրի ընթացքը քննարկվել է ՄԱԿ-ի UNEP-ի և UNIDO-ի ներկայացուցիչների հետ

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%af%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82/

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարիչ Էրսին Էսենի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO)  ներկայացուցիչներին։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպմանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ծրագրերի կառավարչի հետ քննարկվել է «Հայաստանում hողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի իրականացման ընթացքը, որը հաջողությամբ ներկայացվել է ԳԷՀ-ի քարտուղարության վերջնական հաստատմանը։

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։

Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին՝ արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ կբացեն «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտի հարցերի ավելի լայն շրջանակ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։