Կովկասի բնության հիմնադրամը (CNF), ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը և ՇՄՆ կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ ստորագրել են CNF-ի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների ֆինանսական աջակցության եռամյա պայմանագրեր, համաձայն որոնց՝ ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է մեկ միլիոն 920 հազար եվրո: Ըստ պայմանագրերի՝ աջակցությունը հատկացվելու է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին (765.000 եվրո), «Խոսրովի անտառ» պետական արգելոցին (480.000 եվրո), «Դիլիջան» ազգային պարկին (495.000 եվրո) և «Արփի լիճ» ազգային պարկին (180.000 եվրո), որոնց հետ երկար տարիներ համագործակցում է CNF-ը։
Կովկասի բնության հիմնադրամը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին աջակցության ծրագրերը սկսել է 2009 թվականից:
CNF-ը կարևորում է Հայաստանի կառավարության հետ համագործակցության շարունակականությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և շարունակելու է օժանդակել Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործին:
Թողնել մեկնաբանություն