Կմշակվի կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր

https://eco.am/%d5%af%d5%b4%d5%b7%d5%a1%d5%af%d5%be%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7%d5%b6%d5%a5%d6%80%d5%a3%d5%a5%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%87/

Երևանի քաղաքապետարանը ՄԱԶԾ «Կլիմայական խոստում» ծրագրով կմշակի «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը» (SECAP): Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ աշխատանքների մեկնարկային հանդիպմանը մասնակցել են քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող ստորաբաժանումների, համայնքային կազմակերպութնունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչները:

Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է ծրագրի մշակման կարևորությունն ու հետագա իրագործումը՝ քաղաքի հետագա զարգացման համար:

Հանդիպմանը ներկայացվել է գործողությունների ծրագիրը մշակելու և տեղեկատվություն տրամադրելու ճանապարհային քարտեզը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով