Կլիմայի փոփոխությունը կարող է նոր կղզիների առաջացման պատճառ դառնալ Արկտիկայում

https://eco.am/%d5%af%d5%ac%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a7-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%b2%d5%a6/

Դանիայի տեխնիկական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Geophysical Research Letters պարբերականում, ցույց են տվել, որ կլիմայի փոփոխությունը կարող է փոխել Արկտիկայի ծովային լանդշաֆտը և Գրենլանդիայի շուրջ բազմաթիվ նոր կղզիների առաջացման հանգեցնել:

Հետազոտողները նշում են, որ 2013-2023 թվականներին Գրենլանդիայի արմատական ապարները բարձրացել են 20 սանտիմետրով, ինչի պատճառը սառցադաշտային ծածկույթի անհետացումն է, որի արդյունքում գործուն մակերևույթի վրա ճնշման մակարդակը իջնում է։

Պրոֆեսոր Շաֆքաթ Աբբաս Խանը, ով գիտական աշխատանքի համահեղինակ է, նշել է, որ Գրենլանդիայի ապարների բարձրացումը չի կարելի բացատրել բացառապես բնական գործընթացներով և հետազոտությունների տվյալների շնորհիվ կարող է ճշգրիտ վերլուծվել, թե որ ցամաքային տարածքներն են աճում կլիմայի փոփոխության պատճառով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կլիմայի փոփոխությունը վնասակար է առողջության համար, սակայն կլիմայական ծառայությունները կյանքեր են փրկում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով