Կլիմայի փոփոխության տեմպերը տագնապալիորեն աճել են 2011-2020 թվականներին և դարձել երբևէ գրանցված ամենատաք տասնամյակը:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ ջերմոցային գազերի կոնցենտրացիայի շարունակական աճը հանգեցրել է՝
1․ ցամաքի և օվկիանոսի ռեկորդային բարձր ջերմաստիճանների գրանցմանը,
2․սառույցի հալման,
3․ ծովի մակարդակի բարձրացման կտրուկ արագացմանը:
«Գլոբալ կլիմայի տաքացման արագացման տասնամյակը» տագնապ է առաջացրել, մասնավորապես բևեռային և լեռնային շրջանների էկոհամակարգերում տեղի ունեցող կտրուկ և անդառնալի փոփոխությունների հետևանքով:
Զեկույցի համաձայն սառցադաշտերը կրճատվում են տարեկան մոտ 1 մետրով, ինչը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ միլիոնավոր մարդկանց ջրամատակարարման համար:
Անտարկտիկայի սառցադաշտերի հալոցքը 2011-2020 թվականներին գրեթե 75% -ով ավելի էր նախորդ՝ 2001-2010 թվականների տասնամյակի համեմատ, ինչը նպաստում է ծովի մակարդակի հետագա բարձրացմանը, ինչն էլ իր հերթին վտանգում է ցածրադիր ափամերձ շրջանների և պետությունների գոյությունը:
Զեկույցում ասվում է, որ 2011-2020 թվականների ընթացքում Անտարկտիկայի վրա օզոնային շերտի խոռոչն ավելի փոքր է եղել, քան նախորդ երկու տասնամյակների ընթացքում։
Օզոնաքայքայիչ քիմիական նյութերի փուլ առ փուլ դուրս բերելու հաջող և համաձայնեցված միջազգային գործողությունների շնորհիվ հաջողվել է գրանցել առաջընթաց այս խնդրում:
Մանրամասները՝ այստեղ․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սառցադաշտերի հալոցքը սպառնում է էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագա ջրային անվտանգությանը




Թողնել մեկնաբանություն