Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրվա առթիվ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ բաց թողնեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակ:
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճի կենսաբազմազանության ամբողջականության կարևոր բաղկացուցիչ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
Կենսաբազմազանության միջազգային օրը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը:
Eco.am
Թողնել մեկնաբանություն