Eco.am-ի ընթերցողների համար կավն արդեն ծանոթ է որպես բնական խնամիք միջոց, այսօր արդեն կխոսենք օրգանիզմում և կենցաղում կավի օգտակարության մասին։
Փաստ է, որ կավի բուժական հատկությունները հայտնի են դեռևս հնագույն դարերից: Կավը հարուստ է հանքային աղերով, երկաթով, կալցիումով, ֆոսֆատով, ազոտով և այլ միկրոտարրերով, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Կավով դիմակներ կարող են կիրառել ցանկացած տիպի մաշկ ունեցողները:
Հնում այն օգտագործել են թրջոցների տեսքով կամ մաշկի վրա քսելով, ինչպես նաեւ խմել են` բացիլների եւ թունավոր նյութերի դեմ պայքարելու նպատակով: Շատ հայտնի են հատկապես կավի մաքրող եւ սպիտակեցնող հատկությունները, այդ իսկ պատճառով այն հնում օգտագործել են նաեւ սպիտակեղեն լվանալիս:
Կախված կավի տեսակից ու խտությունից՝ այն կարող է նշանակալիորեն բարելավել մաշկի վիճակը։ Բացի այդ, կավն օրգանիզմի վրա ընդհանուր խթանող և առողջացնող ազդեցություն ունի։ Կավը մաքրող եւ պարուրապատող շատ արդյունավետ բնական միջոց է, որը կարգավորում է նյութափոխանակությունը: Նույնիսկ կարծիք կա, թե կավն ունակ է մարդու բիոդաշտը կարգավորել:
Կոսմետիկական կավի 10 կարևոր ֆունկցիաները
1․ Գերազանց մաքրում և չորացնում է մաշկը
2․Նեղացնում է ծակոտիները
3․Բարելավում ճարպագեղձերի ֆունկցիան։
4․Խթանում է արյան հոսքը
5․Բարձրացնում է մաշկի տոնուսը և սնում այն
6․Արագացնում են մաշկի բջիջների վերածնումը
7․ Մաշկը դարձնում է հարթ ու էլաստիկ, վերականգնում է դեմքի բնական եզրագծերը
8․Հարթեցնում կնճիռները՝ փափկեցնում է մաշկը
9․Հեռացնում է թունավոր նյութերը
10․Նվազեցնում է այտուցվածությունը
Ի դեպ, կոսմետիկ արտադրությունում կիրառելու համար կավն արտահանվում է էկոլոգիապես մաքուր շրջաններից և պարտադիր ստուգվում է դրանում ծանր մետաղների և ռադիոակտիվ նյութերի առկայությունը։ Հանքանյութերի հարուստ բաղադրության շնորհիվ այս նյութն օգտագործվում է կոսմետիկ ամենատարբեր նպատակներով։




Թողնել մեկնաբանություն