Կանխենք ամառային հրդեհները՝ բարձր գիտակցություն ցուցաբերելով

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a4%d5%a5%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80-%d5%a3%d5%ab/

Ամռան շոգ եղանակով պայմանավորված մեծանում է հրդեհների հավանականությունը։ Ուստի անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր համաքաղաքացի, մեծ գիտակցություն ցուցաբերելով, խուսափի դրանց անկանխատեսելի հետևանքներից և պահպանի հակահրդեհային սահմանված նորմերը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է և հիշեցման կարգով թվարկում, որ անտառային տարածքներում արգելվում է.

1  Կրակ վառել։

2․ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել։

3․Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել։

4Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

5Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Միաժամանակ, հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել․

1 խոզանները,

2․ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները,

3 արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով