Կանխատեսվում է 21-26սմ-ով Սևանա լճի մակարդակի բարձրացում

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-21-26%d5%bd%d5%b4-%d5%b8%d5%be-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%ac%d5%b3%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a4/

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ գետերում 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-70%-ի սահմաններում։

Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ թողարկվել է «ՀՀ գետերի 2023 թվականի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» տեղեկագիրը։

Ըստ մոնիտորինգի, հիմք ընդունելով եղանակի և Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերևույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխվելիք ջրի քանակը (170մլն.մ³) և ոռոգման նպատակով լճից օրենքով սահմանված ջրառը՝ 170մլն.մ³ (ընդ որում հաշվարկներում, որպես ջրառի սկիզբ ընդունվել է հունիսի երկրորդ տասնօրյակը), 2023 թվականի հուլիսի 1-ին 2023 թվականի ապրիլի 1-ի մակարդակի համեմատ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 21-26սմ-ով (1900.52-1900.57մ սահմաններում), իսկ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` լճի մակարդակը կանխատեսվում է 1900.13-1900.18մ սահմաններում, որը 2023 թվականի հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15սմ-ով:

Ջրամբարներ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողﬕց դիտարկվող 5 խոշոր ջրամբարների 2023 թվականի առավելագույն ջրալցվածությունը կանխատեսվում է.

1․ Ախուրյանի ջրամբարում՝ 65-70% (340-368 մլն.մ³),

2․ Արփիլիճ ջրամբարում՝ 65-70% (68.5-73.5 մլն.մ³),

3․Ապարանի ջրամբարում՝ 45-50% (41.0-45.5 մլն.մ³),

4․Ազատի ջրամբարում՝ 75-80% (52.5-56.0 մլն.մ³),

5․ Մարմարիկի ջրամբարում՝ 75-80% (18.0-19.2 մլն.մ³):

Առավել մանրամասն՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով