Կայացել է վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի 1-ին միջազգային գագաթնաժողովը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/

Նոյեմբերի 7 -9 Վրաստանի Բորժոմի քաղաքում անցկացվել է Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում վայրի բնության պաշտպանության և ազգային պարկերի առաջին միջազգային գագաթնաժողովը։

Eco.am սոցիալական հարթակը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ գագաթնաժողովին մասնակցել են շուրջ 20 երկրից 100-ից ավելի պատվիրակներ։ Գագաթնաժողովը կարևոր հարթակ է վայրի բնության պահպանության վերաբերյալ կարևոր հիմնահարցերի քննարկման համար, այդ թվում՝

1․ պահպանվող տարածքների կառավարման,

2․ կենսաբազմազանության պահպանման,

3․անտառների,

4․ էկոզբոսաշրջության ոլորտում քաղաքականության մշակմանն առնչվող առանցքային հարցերի։

Քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգին և դրանց պահպանության նպատակով կայուն ֆինանսավորման վերաբերյալ հարցեր։

Գագաթնաժողովի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը, կիսվել փորձով և ուսումնասիրել պահպանվող տարածքների ընդհանուր քաղաքականության խնդիրները։

Հայաստանից գագաթնաժովին մասնակցել են բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների տնօերնները և ներկայացուցիչներ նախարարության՝ ոլորտն համակարգող ստորաբաժանումից։

Այցը իրականացվել է Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։