ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով։
«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։
Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են պինդ կենսազանգվածային վառելիքով աշխատող և տնային տնտեսություններում օգտագործվող վառարանների և տեղական ջեռուցման կաթսաների հետ կապված հայաստանյան ու միջազգային ստանդարտները։ Ինչպես նաև գնահատվել ու կատարելագործվել են վառարանների և կաթսաների տեխնիկական պարամետրերը՝ դրանք համապատասխանեցնելով առկա ստանդարտների պահանջներին։
Մանրամասները՝ տեսանյութում․
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ






Թողնել մեկնաբանություն