Ինչ նպատակ ունի «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագիրը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%a5%d5%b4-%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab/

ՀՀ կառավարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համագործակցությամբ  ամրապնդում է հասարակության դիմակայունությունը Հայաստանում ՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության խթանման միջոցով։

«ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝ նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ ծրագրի շրջանակում առաջին անգամ ուսումնասիրվել են պինդ կենսազանգվածային վառելիքով աշխատող և տնային տնտեսություններում օգտագործվող վառարանների և տեղական ջեռուցման կաթսաների հետ կապված հայաստանյան ու միջազգային ստանդարտները։ Ինչպես նաև գնահատվել ու կատարելագործվել են վառարանների և կաթսաների տեխնիկական պարամետրերը՝ դրանք համապատասխանեցնելով առկա ստանդարտների պահանջներին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

էներգաարդյունավետության բարձրացումն ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը ծրագրի գլխավոր նպատակներից են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով