Ինչ հետևանքով են առաջանում սնկի թունավորումները

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd%d5%b6%d5%af%d5%ab-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1/

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:

Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո:

Սնկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում՝

1․ սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ

2․ չհավաքել ճանապարհների եզրերից

3․ չգնել պատահական վայրերից

4․ ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։

Թունավոր սնկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):

1․ չուտել հում սունկ

2․ երեխաներին չկերակրել սնկով

3․ խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ

4․ սնկի հետ չօգտագործել ալկոհոլ

5․ թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում

6․ թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։

Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով