Ինչպես սնվեն արցախցիները՝ երկարատև սովից հետո․ բժիշկ-սննդաբան

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%bd%d5%b6%d5%be%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%a5%d6%80%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d6%87-%d5%bd/

9 ամիս շարունակ Արցախում ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված մեր հայրենակիցներն արդեն մի քանի օր է, բռնի տեղահանվելով իրենց տներից, բռնել են գաղթի ճանապարհը՝ դեպի Հայաստան։ Այս ամիսների ընթացքում թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնվելով արցախցիները հաղթահարեցին նաև սննդի ճգնաժամը։ Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գումարվեց նաև Ադրբեջանի կողմից կազմակերպած ցեղասպանությունն ու զուգահեռ՝ պատերազմը։

Ժամեր առաջ Հայաստան տեղափոխված ու երկարատև սովի մատնված արցախցիների համար սննդի կարգավորման ու կերակրման հետ կապված մի քանի դրույթներ է առաջարկում բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը։

1․Չի՛ կարելի միանգամից մեծ քանակությամբ սնունդ տալ։ Երկարատև սովից հետո կարելի է օրական 400 կկալ-ով ավելացնել սննդակարգը։

2․ Պետք չէ ամեն գնով կերակրել, դա կարող է նաև վնասել օրգանիզմը (հիշեք սա)։

3․Պետք չէ քաղցր տալ (արագ յուրացվող ածխաջրեր), դրա հետևանքով կարող է բարձրանալ սրտխառնոցի, վատ զգալու, հետ տալու հավանականությունը։

4․ Քաղցրի փոխարեն լավ կլինի տալ երկար յուրացվող ածխաջրեր, օրինակ՝ թխուկ կարտոֆիլով (ուշ է փչանում, երկար ածխաջուր է, հարմար է ճանապարհին կամ ժամանակավոր կեցարանում ուտել)։

Ի դեպ, բժիշկ-սննդաբանի փոխանցմամբ, այժմ մշակում է երկարատև սովի մատնվելուց հետո առաջին օրերի սննդի հետ կապված ուղեցույց, որը պատրաստ կլինի շատ շուտով։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով