Ինչպես սնվել շոգ եղանակին

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%bd%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b7%d5%b8%d5%a3-%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6/

Վերջին օրերին հանրապետությունում նորմայից բարձր ջերմաստիճանը ազդում է ոչ միայն մեր ինքնազգացողության, այլ նաև սննդակարգի վրա։ Ըստ օդերևութաբանների, շոգ եղանակը  դեռ մի քանի օր էլ կպահպանվի։ Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է հետևել մի քանի պարզ կանոնի, որպեսզի այս օրերին ճիշտ հետևեք ձեր սննդակարգին, քանի որ շոգ եղանակին քաղցի զգացումը նվազում է:

Նախ՝  անպայման փորձենք սնվել, քանի որ շոգին գուցե քաղցի զգացում չունենալու պատճառով ձեր մոտ կառաջանա թուլություն, ինքնազգացողության վատացում, դրա համար պարտադիր պետք է․

1.Անպայման նախաճաշեք, որպեսզի երեկոյան, երբ մի քիչ եղամակը զովանա, չափից ավելի շատ չուտեք: Կարող եք շիլա ուտել, որպես այլընտրանք կարող եք մրգային աղցան, կամ կաթնաշոռ ուտել:

2. Ճիշտ ճաշեք. շոգին տաք ճաշերը այդքան էլ հաճելի չեն, այնպես որ դուք կարող եք սառը ապուրներ, մածնաբրդոշ ուտել: Չենք մոռանում սպիտակուցների մասին` ձուկ կամ ծովամթերք:

3. Կանխեք գիշերային խժռումը. Ճաշին, այս դեպքում նախընտրելի է հավի, կամ ոչ յուղոտ տավարի միս կամ էլ ճագարը բանջարեղենով, ինչպես նաև կաթնաշոռ սիրելի հավելումներով:

4. Մի մոռացեք թեթեւ նախաճաշիկների մասին` մրգեր օրական 2-3 անգամ, բայց ամեն անգամ 2 չափաբաժնից ոչ ավել(1 չափաբաժինը – մոտավորապես 120-150 գ) է:

5. Շատ ջուր խմեք` շոգ եղանակին դրա պահանջը մեծանում է:

Ինչու է շոգ եղանակին նվազում քաղցի զգացողությունը 

Շոգ եղանակին նվազում է սպիտակուցները մարսող ֆերմենտի գործունեությունը(հետեւաբար ցանկություն չի առաջանում միս ուտել): Իսկ գլյուկոզայի պահանջը, ընդհակառակը, բարձրանում է: Երբ դրսում շոգ է, թթվածնի կոնցենտրացիան օդում նվազում է, եւ օրգանիզմը սկսում է զգալ թթվածնային քաղց, որի պատճառով կարող է գլխացավ առաջանալ կամ էլ մտավոր գործունեության ցածրացում նկատվել: Գլյուկոզան վերացնում է այս երևույյթները, քանի որ ուղեղի բջիջները սնվում են միայն գլյուկոզայով:

Ստացվում է, որ սպիտակուցներ պարունակող սննդի պահանջը ամռանը նվազում է, իսկ քաղցրինը, ընդհակառակը ` ավելանում: Եվ հաճախ մեր սննդակարգը ձևավորվում է հետևյալ կերպ` նախաճաշը բաց է թողնվում, կամ մի երկու կտոր մրգով է փոխարինվում, ճաշը կարող է փոխարինվել պաղպաղակով, կամ մրգային աղցանով, իսկ երեկոյան, երբ արդեն շոգը մեղմվում է ախորժակը մեծանում է: Այսպիսով, երբ մոտենում է գիշերը, մենք սկսում ենք ուտել այն ամենը, ինչ չենք կերել ճաշի ժամին, իսկ հետո զարմանում ենք, որ ցերեկը գրեթե ոչինչ չենք ուտում, իսկ քաշը ավելանում է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով