Երեխաների և պատանիների սննդակարգին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Որքան փոքր է երեխան, այնքան բարձր է սպիտների հանդեպ նրա պահանջը։ Սննդում սպիտների անբավարար քանակության դեպքում հետ է մնում երեխայի ֆիզիկական, նյարդային և հոգևոր զարգացումը։
Եթե ուզում եք, որ ձեր երեխան առողջ մեծանա, ապա հետևե՛ք նրա ճիշտ սննդակարգին։ Eco.am-ն առաջարկում է մի քանի տարբերակներ։
Առաջին վեց ամսվա ընթացքում երեխան սնվում է գրեթե միմիայն մոր կաթով։ Եթե որևէ պատճառով մայրը չի կարող կրծքով կերակրել իր երեխային, ապա օգտվում են կերակրող այլ մոր կաթից, կամ դիմում արհեստական կերերի օգնությանը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է երեխային տալ կովի կաթ։
Վեց ամսական տարիքից երեխան պետք է ստանա նաև այլ սնունդ, քանի որ կաթը աղքատ է երկաթով։ Այդ առումով ամենահարմարը բանջարեղեններից և մրգերից պատրաստված խույսն է։ Բանջարեղենի և մրգերի հյութերը երեխային պետք է տալ վաղ տարիքից։
Երեխայի կերակրումն այլ սննդով պետք է մեծ զգուշությամբ կատարել։ Լավ կլինի խորհրդակցեք մանկական բժշկի հետ՝ հատկապես, հետևյալ սննդի դեպքում․
1․ Բանջարեղենի խյուս
2․ Թթու կաթ
3․ Սպիտակաձավարի շիլա
4․ Հավի ձվի դեղնուց
5․ Ձուկ
6․ Արգանակ
7․ Կոտլետ
8․ Բանջարեղեն և մրգեր
9․ Բանջարեղենի և մրգերի հյութ։
Որպեսզի երեխան 1-6 տարեկանում ճիշտ աճի
Անհրաժեշտ է նրա ճաշացուցակի մեջ ամեն օր մտցնել․
1․ 500-600 մլ․ կաթ
2․ 60-100 գրամ միս կամ ձուկ
3․ 1 ձու
4․ 40-50 գրամ պանիր
5․ 200-300 գրամ հաց, մակարոն և այլ խմորեղեններ
6․ 100-200 գրամ եփած և հում մրգեր՝ մեկ ընդունման համար
7․ 300-400 գրամ պտուղներ՝ մրգեր
8․ Նորմալ քանակությամբ բուսական յուղ և կարագ։
Պատանեկան հասակում և մինչև ֆիզիկական զարգացման ավարտը
Խորհուրդ է տրվում օգտագործել ամենաբազմազան սնունդ, և այն էլ՝ բավականաչափ քանակությամբ սննդի ֆիզիոլոգիական նորմերը բավարարելու համար։ Սակայն, չափից ավելի ուտել, ոչ միայն հարկավոր չէ, այլ չի՛ կարելի։
Սովորաբար այդ տարիքում հարմար է հետևյալ օրաբաժինը․
1․ 300-500 գրամ միս կամ ձուկ
2․ 400-600 գրամ հաց՝ այլ խմորեղենի հետ միասին
3․ 250 գրամ կարտոֆիլ
4․ 40-ական գրամ շաքար, կարագ և ձիթապտղի յուղ
5․ 400 գրամ բանջարեղեն
6․ 400-500 գրամ հում մրգեր։
Առողջ սերունդ ունենալու համար հետևե՛ք ձեր երեխայի ճիշտ սննդակարգին։





Թողնել մեկնաբանություն