Ինչպես ձմռանը խնամել դեմքի մաշկը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%a4%d5%a5%d5%b4%d6%84%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a8/

Դեմքի մաշկն ամենաշատ խնամքն է պահանջում հատկապես ձմռանը։ Ձմեռվա սառը օդից, ձյունից, քամուց հաճախ դեմքի մաշկը չորանում է ու կարմրում։

Ճիշտ է, կոսմետոլոգիական հնարքները՝ տոնային կրեմներն ու զանազան քսուքները պաշտպանում են դեմքը՝ շրջակա միջավայրի բացասական ազդեցություններից, սակայն խնդիրը դրանով չի լուծվում՝ մաշկը լրացուցիչ խնամք է պահանջում։

Այս հարցում օգնության են գալիս ձմեռային դիմակները, որոնք ինքներդ էլ կարող եք պատրաստել տնային պայմաններում։ Eco.am մեդիա հարթակն իր ընթերցողների համար կներկայացնի սնուցող դիմակների մի քանի բաղադրատոմս։

Բանանով դիմակ

1/4 բանանը լավ տրորել, ավելացնել 3 կաթիլ կիտրոնի հյութ և 3-5 կաթիլ ձիթապտղի ձեթ։ Լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված և քսել դեմքին։ Թողնել 15 րոպե և լվանալ գոլ ջրով։

Այս դիմակը սնուցում է մաշկը, վերականգնում բնական խոնավությունը և լավացնում մաշկի գույնը։ Բանանը կհարթեցնի մաշկը, այն դարձնելով ավելի էլաստիկ։ Այն կօգնի դեմքի մաշկից վերացնել մանր կնճիռները և ճարպոտ փայլը, կնեղացնի դեմքի ծակոտիներն ու թարմություն կհաղորդի ձեր մաշկին։

Մեղրով և կիտրոնով դիմակ

1 թեյի գդալ մեղրին ավելացնել 30-40 կաթիլ կիտրոնի հյութ և 1 ճաշի գդալ կավ։ Բոլորը միասին լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված, ապա քսել դեմքին, թողնել 25 րոպե և լվացնել սառը ջրով։

Մեղրով և սպիտակուցով դիմակ

1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, կես թեյի գդալ ալյուր և լավ հարել, որպեսզի ստացվի միասեռ զանգված։ Քսել դեմքին և թողնել 10 րոպե, ապա լվանալ սառը ջրով։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով