Ինչպես ծովափում պաշտպանվել արևային այրվածքներից․ 9 խորհուրդ

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%ae%d5%b8%d5%be%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1/

Սարերով ու ժայռերով շրջապատված Հայաստանի բնակիչներս ծարավ լինելով Ծովափնյա հանգստին, սեզոնը մեկնարկելուն պես, փնտրում ենք մեր դրամապանակի կարողությանը համապատասխան և հասանելի ծովափնյա հանգստի գոտիներ։ Երբ արդեն ամեն ինչ կազմակերպված է ու պատրաստ եք մեկնելու, լավ կլինի մեկ անգամ ևս ստուգեք ճամպրուկի պարունակությունը, թե արդյո՞ք չեք մոռացել ծովափնայ հանգստի համար անհրաժեշտ իրերն ու պարագաները։ Առաջին հերթին պետք է կարևորություն տաք խնամքի պարագաներին՝ արևից մաշկը պաշտպանելու համար։

Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է հետևել մի քանի խորհուրդների, քանի որ, որքան բաց է ձեր մաշկը, այնքան մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը: Դրա համար, պետք չէ շտապել ու առանց արևապաշտպան քսուքի նետվել ծովը: Արագ ստացված արևայրուքը կարող է պարզապես այրվածքներ առաջացնել։

Նախ․

1․Ծովափում գտնվելու առաջին օրը, արևի տակ բավական է լինել 10-15 րոպե, առավոտյան և երեկոյան ժամերին: Օրվա մնացած ժամերին պետք է ստվերի տակ լինել: Ամեն օր կարելի է ավելացնել ժամանակը 5-7 րոպեով:

2․ Արևի տակ գտնվելիս պետք է պաշտպանել գլուխը՝ գլխարկի միջոցով, իսկ աչքերը՝ ակնոց կրելով:

3․Արևայրուք ընդունելուց առաջ պարտադիր է արևապաշտպան քսուքներ օգտագործելը՝ արևի տակ հայտնվելուց 10 րոպե առաջ:

4․ Արևայրուք ընդունելու ժամանակ մի մոռացեք դիրքափոխվել ամեն 5-10 րոպեն: Տաքանալուց հետո մի շտապեք ջուրը նետվել. մի քիչ մնացեք ստվերում, որպեսզի իջեցնեք ջերմաստիճանի կոնտրաստից առաջացած սթրեսը: Լողանալուց հետո սրբվեք սրբիչով:

5․ Լողափին արևի տակ գտնվելու հարմար ժամանակը առավոտյան մինչև 11։00-ն է, իսկ երեկոյան՝ 16։00-ից հետո: Ամենավտանգավորը ժամանակահտվածը՝ 12։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածն է:

6․ Խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել սոված կամ կուշտ: Ցանկալի է սնվել լողափ գնալուց 1-1,5 ժամ առաջ:

7․Արևի տակ մնալու ժամանակ փորձեք շատ ջուր խմել:

8․ Իսկ գեղեցիկ արևայրուքի համար խորհուրդ է տրվում խմել ծիրանի և գազարի հյութեր:

9․ Արևայրուքից հետո խորհուրդ է տրվում զով ցնցուղ ընդունել և խոնավացնող կամ սնուցող քսուք օգտագործել։

Արևայրուքից մնացած այրվածքներ և պիգմենտային հետքեր

Այնուամենայնիվ, ինչ անել, եթե արդեն ունեք այրվածքներ ու պիգմենտային հետքեր։ Մաշկաբանները պնդում են, որ արևայրուքից ստացած այրվաքներն իսկապես վտանգավոր են մաշկի համար, սակայն, ժամանակին ու ճիշտ խնամքի, հատկապես մասնագետի ճիշտ խորհրդատվության դեպքում կարող եք հաղթահարել վտանգները։

1 Նախ, եթե անհաջող արևայրուքից պիգմենտային հետքեր եք նկատում մաշկին, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, այլ անպայման դիմեք մասնագետին:

2․Արդյո՞ք այդ հետքերը ժամանակի ընթացքում իրենք իրենց կանցնեն, թե հարկավոր է միջամտություն, տանջող հարցին պետք է համբերատար սպասել առավելագույնը 1 ամիս։ Սակայն, այդ ընթացքում մաշկն ամենօրյա խնամիք կարիք ունի։ Դրա համար պետք է մաշկին խոնավություն ապահովել, որպեսզի մեռած բջիջներից ազատվելու ու ստանա։

3․Այրված, ջրազրկված մաշկը սկսում է շերտազատվել, դրա համար կարևոր է, որ այդ ընթացքում արևապաշտպան քսուքները մշտապես օգտագործեք։ Ըստ մաշկաբանների, մեռած շերտը հեռանալուց հետո նրա տակ մնում է անպաշտպան մաշկ, որը նույնպես ենթակա է արևի ճառագայթների բացասական ներգործությանը: 4․ Մաշկի մեռած շերտը կարելի է հեռացնել մեխանիկական միջամտությամբ՝ձեռքով, սկրաբով, եթե ճիշտ կազմակերպեք խնամքը՝ արևապաշտպան և խոնավացնող քսուքներով:

5․ Խոնավացման համար քսուքներ կարող եք ձեռք բերել դեղատնից, բայց օգտակար են նաև տնական միջոցները՝ մածուն, մաղադանոսի, կիտրոնի հյութ, ելակ, հաղարջ։ Ի դեպ, տնական միջոցներն օգտագործելուց առաջ համոզվեք, արդյո՞ք նշված մթերքներից ալերգիա չունեք:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով