Ինչպես խուսափել մարմնի ավելորդ քաշից

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%ad%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d6%83%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a1%d6%80%d5%b4%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%80%d5%a4-%d6%84%d5%a1%d5%b7%d5%ab%d6%81/

Նստակյաց ձմռան ամիսներից հետո կանայք երբեմն ատում են գարունը, քանի որ մեկ երրորդի մոտ նկատվում է ավելորդ քաշի կուտակում։ Հայտնի է, որ գեր մարդկանց մոտ հաճախ են առաջանում շաքարախտ, հիպերտոնիա, հոդերի հիվանդություններ, իսկ գեր մարդկանց հիվանդություններն ընթանում են ավելի ծանր, քան՝ նիհարներինը։

Բժիշկները մշակել են, կնոջ մարմնի ճիշտ քաշը հաշվելու մի քանի եղանակ։ Մարմնի ճիշտ քաշը կարելի է մոտավորապես հաշվել սանտիմետրերով՝ արտահայտված մարմնի երկարության ցուցանիշից հանելով 100 թիվը, ընդ որում ստանում ենք մարմնի մոտավոր քաշը՝ կիլոգրամներով։ Օրինակ՝ 167 սմ հասակ ունեցող մարմնի ճիշտ քաշը պետք է կազմի մոտավորապես 67 կգ՝ 167-100=67։

Որոշ գիտնականներ կազմել են հատուկ աղյուսակներ, որոնցով կարելի է արագ և ճշգրտորեն որոշել կնոջ մարմնի իդեալական քաշը։ Օրինակ՝ 160 սմ հասակ ունեցող 30 տարեկան կնոջ համար, մարմնի իդեալական կշիռը կազմում է 58 կգ-ն։ Ճարպակալման մասին խոսում ենք այն դեպքում, երբ մարմնի քաշը գերազանցում է իդեալականին, ավելի քան 10 %:

Մարմնի ավելորդ քաշից խուսափելու համար Eco.am-ն առանցնացրել է 9 կարևոր խորհուրդ։

1․ Սահմանափակե՛ք մինչև նվազագույնի՝ շաքարի, ալրեղեն ուտելիքների և ճարպերի օգտագործումը։

2․ Հիմնական սնունդը պետք է լինի միսը, մրգերը, և բանջարեղենը։

3․Օրվա ընթացքում սնվեք 5 անգամ․ նախաճաշ, երկրորդ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ և ընթրիք։

4․ Ուտելու ժամանակ մի՛ շտապեք։ Կերե՛ք դանդաղ և ախորժակով՝ այդպես ավելի հեշտ է ազատվել սովածության զգացումից։

5․ Սննդի հիմնական մասը կերե՛ք նախաճաշի և ճաշի ժամանակ։ Ընթրիքը պետք է լինի զուտ խորհրդանշական։

6․ Մի՛ մոռացեք շարժունության ակտիվության մասին։ Եթե աշխատանքի վայրում հիմնականում նստած եք, գոնե աշխատանքի գնալիս և վերադառնալիս ճանապարհի մի մասը քայլեք ոտքով։

7․ Եթե հետևել եք նախորդ բոլոր խորհուրդներին և մարմնի քաշի ցանկալի իջեցման չեք հասել, փորձեք անցնել մարմնի քաշը աստիճանաբար իջեցնող սննդակարգերից որևէ մեկը, կամ՝ դիմեք սննդաբանին։

8․ Եթե ձեզ անհրաժեշտ է արագորեն ազատվել մարմնի ավելորդ քաշից, անպայման խորհրդակցեք բժշկի հետ այն առիթով, թե մարմնի ավելորդ քաշից ազատվելու սննդակարգերից որը կարող եք կիրառել։

9․ Եթե ցանկանում եք մարմնի իջեցրած քաշը պահպանել երկար ժամանակ, պետք է ձեր մեջ կամք դաստիարակեք՝ կյանքի ճիշտ կարգուկանոն պահպանելու համար։

Հետևեք ձեր ճիշտ սննդակարգին և եղեք առողջ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով