Նոյեմբերի 8-ին կտեղի ունեցավ Լուսնի լրիվ խավարում: Սակայն այդ բնության կողմից տրված երևույթը դիտելու հնարավորությունից Հայաստանը կարելի է ասել զրկված էր, քանի որ Երևանի ժամանակով այն տեղի ունեցել ցերեկվա ժամանակով՝ ժամը 12։02-ին և ավարտվել 17։56։ Լուսնի ամբողջ խավարումը տեսանելի է եղել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից և Ամերիկայից։
Տեղեկանք
Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն: Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին:
Լուսնի խավարումը կարող եք տեսնել կից տեսանյութում․






Թողնել մեկնաբանություն