Ինչպես երեխային մոտեցնել բնությանը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%a5%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8/

Հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր։ Իսկ երեխաների իրավունքների ոտնահարման կարևոր մասնիկ է աղտոտված միջավայրը՝ օդը, բնությունը, սնունդը, որն էլ անդրադառնում է փոքրիկների առողջության վրա։ Դրա համար, եկեք նախ հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի մասին՝ այն հնարավորինս մաքուր պահելով, միաժամանակ կպաշտպանենք մեր փոքրիկների առողջ ապրելու իրավունքը։

Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է էկո վարքագծի մի քանի կանոններ, որը կիրառելով և՛ օրինակ կլինեք ձեր փոքրիկների համար, և՛ միաժամանակ կզբաղվեք նրանց էկոկրթությամբ։

Քաղաքաբնակ փոքրիկներից շատերը, ովքեր քիչ են եղել գյուղում, անտեղյակության պատճառով կորցնում են բնական միջավայրի հետ իրենց կապը և այն որպես հաճելի վայր տեսնելու փոխարեն, հակված են բացասական վերաբերմունքի։ Այս հարցում ծնողներն անելիք ունեն իրենց երեխայի առողջության և հուզական զարգացման հետ:

Ինչ կարելի է սովորել բնությունից

Նախ պետք է գիտակցել բնության կարևորությունը բոլոր մարդկանց կյանքում, հաշվի առնելով, որ սա կենսական վայր է երեխաների կյանքում, որտեղ նրանք կարող են ձեռք բերել բազմաթիվ կարողություններ և հմտություններ: Ինչպես, օրինակ․

1․ փոխանակումը,

2․ թիմային աշխատանքը,

3․ համագործակցությունը,

4․ զգայունությունը և կարեկցանքը, ի թիվս այլոց:

Բացի այդ, բնությունը մի վայր է, որտեղ դուք սովորում եք․

1․ դիտել,

2․ հարգել,

3․ շունչ քաշել,

4․ սովորել լինել անկախ և փոխկապակցված:

Դարձեք օրինակելի՝ երեխաների համար

Փոքրերի համար մեծերս պետք է օրինակ ծառայենք մեր գործողություններով: Այսինքն, ծնողները, ուսուցիչները և տան մեծահասակները, որոնք երեխաների կյանքի մի մասն են կազմում, իրենց կյանքում պետք է ներառեն շրջակա միջավայրի խնամքին միտված գործողություններ, ինչպիսիք են․

1․ վերամշակումը,

2․ փաթեթավորումը,

3․ հագուստը նորից օգտագործելը,

4․ աղբը նետել զամբյուղներում։

Կամ, տանը խոսեք այն մասին, թե ինչպես պետք է խնամել բնությունը, երեխաները կարող են ավելի «էկոլոգիապես մաքուր» լինել և առաջինը օգնել մյուս երեխաներին՝ հոգ տանել բնության մասին:

Կազմակերպեք խաղեր՝ բնությանը մոտենալու համար

Երեխաներին բնությունը սիրել սովորեցնելու լավագույն տարբերակներից մեկը խաղերն են, որոնք թույլ են տալիս նրանց շփվել բույսերի, կենդանիների, դրսում, միավորվել այլ երեխաների հետ:

Գնացեք էքսկուրսիաների՝ բնության գրկում

Հատկապես ամռանը հաճախ պլանավորեք ընտանեկան էքսկուրսիաներ, զբոսանքներ դեպի բնությունը՝ տանը մոտ զբոսայգիներում, քաղաքից ներս կամ քաղաքից դուրս գտնվող պատմական վայրերում, սերերոևմ, անտառներում, եթե հնարավորությունը ներում է նաև լողափում։ Եերեխաներին սովորեցրեք, թե ինչպես վարել հեծանիվ, որպեսզի նրանք միասին կարողանան ճանապարհորդել դրա համար պատրաստված երթուղիներով, այգիների, հանգստի գոտիներում:

Կամ, բնության գրկում կամ լողափում խնջույքը վայելելիս այն դարձրեք  էկոկրթության ժամ՝ զվարճալի պատմություններով երեխաների հետ մաքրեք տեղանքը, նրանց սովորեցրեք, որ պետք է հավաքենք սննդից մնացած աղբը, որպեսզի խուսափենք տարածքն աղտոտելուց։ Նաև տարբեր էկոլոգիական պատմությունների միջոցով ուսուցանել, թե ինչպես պետք է հոգ տանել բնության ու կենդանիների մասին մասին: Կենդանիները և ընդհանրապես բնությունը, երեխաներին օգնում են աշխատել պատասխանատվության արժեքի վրա և, բացի այդ, ամրապնդվում է ինքնագնահատականը: Երեխաներն իրենց օգտակար և պարտավորված են զգում, երբ նրանց սովորեցնում են, թե ինչպես պետք է հոգ տանել Շրջակա միջավայրի մասին, և նրանց մասնակցությամբ վերամշակման կամ անտառվերականգնման միջոցառումները ստիպում է իրենց զգալ կարևոր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։