Ինչպես ամռանը պահպանել մազերը

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%b4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a5%d6%80%d5%a8/

Մազերի առողջությունը անչափ կարևոր է հատկապես ամռանը, քանի որ ջերմաստիճանի չափազանց բարձրացման, արևային վտանգավոր ճառագայթների ազդեցության պատճառով տեղի է ունենում մազերի վիճակի վատթարացում։ Արևի ճառագայթների ազդեցությունը ձեր մազերը դարձնում են փխրուն, չոր և այսպես ասած ձանձրալի, որի հետևանքով կարող է թեփ հայտնվել։ Այդպիսով, մազերը նույնպես լրացուցիչ խնամքի կարիք ունեն, որպեսզի խուսափեք նման խնդիրներից, պետք է հատուկ ուշադրություն դարձնեք ձեր մազերին։

Eco.am-ն այդ հարցում ևս օգնության կգա, իր ընթերցողներին ներկայացնելով ամռան ամիսներին մազերը խնամելու 9 խորհուրդ, որոնք թույլ կտան պաշտպանել ձեր մազերը՝ վնասվելուց։

1․ Յուրաքանչյուր 30 օրը մեկ փորձեք խուզել մազերի ծայրերից։ Դա թույլ կտա  խուսափել մազերի ճյուղավորումից և գանգուրանալուց։ Ալիքվող մազերը կտրելը նաև օգնում է ազատվել վնասված մազերից, որոնք վերջնական արդյունքում ազդում են մազերի արմատների վրա։ Մի խոսքով, ամառային շրջանի համար ավելի հարմար են կարճ մազերը։ Նրանք պարզ են խնամելու մեջ ու չեն պահանջում լրացուցիչ խնամք և ուշադրություն։ Համենայնդեպս, եթե դուք նախընտրում եք երկար մազերը, ապա անհրաժեշտ կլինի մշտապես կրել գլխարկ, որպեսզի պաշտպանեք մազերը արևի վնասակար ազդեցություններից։

2․ Այն կանայք, ում մասնագիտությունը ենթադրում է արևի տակ մնալ երկար ժամանակ, պետք է իրենց մազերին քսեն արևապաշտպան միջոցներ, որպեսզի խուսափեն մազերը չափազանց շատ վնասվելուց, որը կարող է պատճառել արևի ճառագայթները։ Ինչպես նաև, հարկավոր է օգտագործել մազերի համար հատուկ վերականգնողական դիմակներ։

3․ Ամռան շրջանում խորհուրդ է տրվում սահմանափակել մազերը վարսահարդարիչով չորացնելուց, փոխարենը թողեք, որ մազերը չորանան բնական ճանապարհով։ Խուսափե՛ք նաև բիգուդիներ օգտագործելուց։

4․ Մազերը լվանալիս խորհուրդ չի տրվում օգտագործել շատ տաք ջուր։ Ամեն օր մի օգտագործեք շամպուն, քանի որ այն ձեր մազերից «գողանում» է խոնավությունը։ Օգտագործեք շամպուն յուրաքանչյուր երկրորդ օրը՝ մազերի խոնավությունը և փայլը պահպանելու համար։

5․ Ամառային շրջանում սպիրտ պարունակող միջոցների օգտագործումը մազերի համար կարող է հանգեցնել արմատների վնասման և մազերի չորության։ Սպիրտն առաջացնում է ջրազրկում և այդպիսով խլում է խոնավությունը՝ ձեր մազերից։

6․ Ամառային շրջանի համար ընտրեք խոնավեցնող շամպուն։

7․ Շատ ջուր խմեք։ Ջրի օգտագործումն օգնում է օրգանիզմից դուրս բերել բոլոր թունավոր նյութերը, որոնք վնասում են մազերի առողջությունը։ Այն նաև ապահովում է մազերի փայլը և խոնավեցնում։

8․ Չոր և փխրուն մազերը մերսեք ժոժոբայի յուղով։

9․ Լողավազան այցելելուց առաջ օգտագործեք մազերի համար նախատեսված յուղ։ Լողավազանի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ քլոր, որը չորացնում է մազերը։ Ուստի մազերը հարկավոր է խոնավեցնել լողավազան մտնելուց առաջ։ Օգտագործեք մազերն ամրացնող շամպուն, որը կօգնի լվալ քլորի մնացորդները՝ ձեր մազերից։

Եթե առողջ են ձեր մազերը, ուրեմն՝ առողջ է նաև ձեր ժպիտը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։