Ինչպե՞ս մաշկը պաշտպանել արևից

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%af%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d6%80%d6%87%d5%ab%d6%81/

Թեպետ ամռան իր հետ բերում է ժամանցը բնության գրկում անցկացնելու բազմաթիվ հնարավորություններ, բայց և այնպես այն թողնում է տհաճ հետևանքներ՝ այրվածքների տեսքով։ Eco.am-ն առաջարկում է, պարզապես պետք է ծովափ մեկնելիս կամ բնության գրկում հանգիստը պլանավորելիս, առաջնահերթ ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հանգամանքների։

1․Պաշտպանեք ձեր մաշկը հագուստով, մի մոռացեք կրել գլխարկ, այն կպաշտպանի՝ ձեր դեմքը, պարանոցը և ականջները։

2․ կրեք արևային ակնոց, որը կպաշտպանի աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

3․Փնտրեք ստվեր, խուսափեք արևից նախքան ձեր մաշկը կկարմրի կամ կայրվի: Երբեք մի թողեք ձեր մաշկը այրվի։ Ոչ բոլորի մաշկն է ապահովում միանման պաշտպանություն արևից:

4․Մարմնի չծածկված հատվածներին օգտագործեք արևապաշտպան քսուք 30 և ավել SPF- ով (արևից պաշտպանող ինդեքս):

5․Արևապաշտպանը լավ տարածեք մաշկին արևի տակ դուրս գալուց 15-30 րոպե առաջ  և նորից քսեք երկու ժամը մեկ, անմիջապես լողալուց և սրբիչով չորացնելուց հետո:

6․Արևապաշտպան քսուքը օգտագործեք տանից դուրս գալուց 20-30 րոպե առաջ և կրկնեք 2 ժամը մեկ, ինչպես նաև լողից, սրբիչով մաշկը չորացնելուց կամ քրտնելուց հետո։

7․Արեւապաշտպան քսուքն օգտագործելուց առաջ շատ փոքր քանակ քսել երեխայի իրանին։ Եթե կարճ ժամանակ անց որեւէ ալերգիկ ռեակցիա չի առաջացել, ապա օգտագործել քսուքը։ Եթե առաջացել է մաշկի տվյալ հատվածի ցան կամ կարմրություն, անհրաժեշտ է խորհրդակցել մանկաբույժի հետ։

8․Եթե ունեք բաց գույնի մաշկ և հեշտությամբ այն կարմրում է, ապա դուք պատկանում եք ռիսկի բարձր խմբին և պետք է կատարեք լրացուցիչ քայլեր, որպեսզի մաշկը պաշտպանեք արևային վնասվածքներից և այրվածքներից:

Երբ ընտրում եք արևապաշտպան ուշադրություն դարձրեք.

1․ Բարձր պաշտպանության SPF (արևից պաշտպանության գործոն) (նվազագույն SPF 30) , որը կպաշտպանի արևի ուլտրամանուշակագույն UVB ճառագայթներից, որոնք առաջացնում են արևային այրվածքներ:

2․Փնտրեք UVA շրջանակի պատկերանշանը և/կամ 4 կամ 5 UVA աստղերը, որը կպաշտպանի UVA ճառագայթներից, որոնք պատճառ են հանդիսանում մաշկի ծերացման և արևային վնասվածքների:

3․ Արևապաշտպան քսուք ընտրելիս պիտակի վրա ուշադրություն դարձնել «լայն ազդեցություն» արտահայտությանը, ինչը նշանակում է պաշտպանություն ուլտրամանուշակագույն և´ Ա , և´ Բ ճառագայթներից։ Ընդ որում՝արեւապաշտպան քսուքը պետք է ունենա «ջրակայուն» մակնշում։

Մաշկի վնասումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում՝

1․Նորածիններին և մինչև 6 ամսական երեխաներին հեռու պահեք արևի ուղիղ ճառագայթներից: Երբ եղանակը ավելի տաք է, ժամը 11:00- 15:00 եղեք ստվերում, այդ ժամանակ արև ամենապայծառն է:

2․ Երեխաները պետք է լինեն ստվերում՝ ոտքերը և ձեռքերը ծածկող բարակ, բաց գույնի հագուստով, ուսերին ստվեր առաջացնող գլխարկով։ Եթե հնարավոր չէ իրականացնել նշված միջոցառումները, օգտագործեք քիչ քանակությամբ արևապաշտպան քսուք դեմքին և ձեռքերի դրսային մակերեսին՝ 15 SPF -ով։

3․Դրսում գտնվել առավոտյան և երեկոյան ժամերին՝ ստվերում:

4․ Կրել հագուստ, որը հնարավորինս կփակի մաշկը, ընտրեք թեթև, բաց գույնի հագուստ:

5․Քթի, կզակի, ականջների, ուսերի շրջանում օգտագործել Ցինկի օքսիդ պարունակող քսուք՝ լրացուցիչ պաշտպանության համար։

6․Ընտրեք գլխարկ, որը ստվեր կառաջացնի դեմքի, մեջքի, պարանոցի, աչքերի, ականջների  շրջանում։

7․Կրեք ՈւՄ ճառագայթից պաշտպանող շերտով ակնոց։

Եթե, այնուամենայնիվ, առաջացել է արևայրուք, կատարել հետևյալ միջոցառումները՝

1․ սառեցնել մաշկը թրջոցներով կամ լոգանքով

2․ տալ առատ հեղուկներ

3․ցավի դեպքում տալ ցավազրկող դեղամիջոց /օր.՝ իբուպրոֆեն, պարացետամոլ/։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել