Ամեն օր սանրին, բարձի վրա, հատակին և ամենուր հարյուրավոր մազեր տեսնելիս խուճապի մատնվելը և ինքնագնահատականն իջեցնելը ելք չէ։
ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոնը» խորհուրդ է տալիս վհատվելու փոխարեն միջոցներ ձեռնարկել։ Ըստ կենտրոնի մասնագետների, ընդհանուր առմամբ մազաթափությունները բաժանվում են երկու խմբի․
1․ Ոչ սպիական, երբ մենք կարող ենք վերականգնել թափված մազերը։
Այս երևույթն ևս իր տարատեսակներն ունի։ Ամենահաճախ հանդիպողը թելոգենային մազաթափությունն է, երբ նկատվում է մազի աճի ցիկլի ֆիզիոլոգիական կամ ախտաբանական փոփոխություն։ Այս տեսակի մազաթափության դեպքում մազերը հնարավոր է պահպանել և վերականգնել, երբ խնդիրը բացահայտվում է ժամանակին և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում։
2․ Սպիական, երբ թափված մազերը վերականգնելը պրակտիկորեն անհնար է։
Այս դեպքում կարևոր է պահպանել եղած մազերը, և միջոցներ ձեռնարկել, որ սպին մեծանա։ Այս պարագայում, երբ պահպանված մազերի թիվը շատ է լինում, հնարավոր է նաև մազերի փոխպատվաստում իրականացնել։
Մազերի առողջությունը հետևողականություն է ենթադրում
1․Այցելե՛ք տրիխոլոգի՝ միասին բացահայտելու Ձեր մազաթափության տեսակն ու պատճառները։
2․Ստացե՛ք համապատասխան մասնագիտական բուժում՝ գրագետ կանխելու և կառավարելու, հնարավորության դեպքում վերականգնելու մազերը։
Covid 19-ի ի հայտ գալուց հետո աշխարհում շատերը բախվեցին մազաթափության խնդրի հետ։ Ըստ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոնի» մասնագետների հետազոտության քովիդային հիվանդության արդյունքում նկատվում է մազաթափություն՝ 24 տոկոս դեպքերում։
Պետք է նշել, որ այս հիվանդությունը տրիգեր է հանիսանում և սկսում են դրսևորվել մազաթափության հենց այն տեսակները, որոնց հակումն ի սկզբաներ ուներ մարդը։ Այսպիսով նկատվում են՝
1․ օջախային,
2․ սպիական,
3․ անդրոգենային տեսակները։
4․ Նկատվում է նաև արդեն իսկ եղած մազաթափության ինտենսիվություն և արտահայտություն։
Որպես կանոն, կորոնավիրուսից հետո դրանք վերականգնվում են։ Այս պարագայում խիստ կարևոր է ինքնուրույն միջոցառումներ չձեռնարկելը։ Խորհուրդ է տրվում խորհրդակցե՛լ տրիխոլոգի հետ՝ պարզաբանելու մազաթափության պատճառը և այն վերականգնելու հնարավորությունը։
Թողնել մեկնաբանություն