Անտառները մեր ամենամոտ դաշնակիցներն են կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում: Առողջ անտառները գործում են որպես ածխածնի ներծծող՝ նվազեցնելով մթնոլորտում ջերմոցային գազերի քանակը։ Նրանք մեզ ապահովում են նաև մաքուր ջրով, օդով, սնունդով, կացարանով և առողջ հողով։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) սկսել է Յութուբի նոր տեսաշար, որը ներկայացնում է, թե ինչպիսին են կլիմայական գործողություններն ամբողջ աշխարհում:
Քանի որ կլիմայի փոփոխության ազդեցություններն ահագնանում են, շարքն անդրադառնում է կլիմայական բազմաթիվ լուծումների ընդլայնման անհրաժեշտությանը՝ ապահովելու ավելի կանաչ, անվտանգ ապագա:
Դիտեք նոր տեսաշարը դերասան և ՄԱԶԾ բարի կամքի դեսպան Նիկոլայ Կոստեր Վալդաուի հետ։





Թողնել մեկնաբանություն