Eco.am սոցիալական հարթակը ներկայացնում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի օրգանական արտադրանքի դերը գյուղատնտեսությունում կատարած ուսումնասիրությունը։
Ուսումնասիրություն 1
Օրգանական գյուղատնտեսությունում պահպանվում է ագրոկենսաբազմազանությունը, այսինքն՝ աճեցվող մշակաբույսերի թիվն ավելանում է. օգտագործվում և պահպանվում են տեղական, հարմարեցված սորտեր։ Սրա հետևանքով բնական էկոհամակարգերը ապրում և զարգանում են։
Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում աճեցվում են միայն եկամտաբեր մշակաբույսեր, կենսաբազմազանությունը հաշվի չի առնվում։ Որպես կանոն սրանք ներկրված մոնոկուլտուրաներ են` բարձր արտադրողականություն, մեծ քանակությամբ թունաքիմիկատներ պահանջող։ Սրա հետևանքով հողերը սպառվում են, բնական էկոհամակարգերը՝ ոչնչացվում։
Ուսումնասիրություն 2
Օրգանական գյուղատնտեսությունում օգտագործվում են տեղական հարմարեցված տեսակներ, հիբրիդներ, կենդանիների ցեղատեսակներ։ Նրանք ավելի քիչ են հիվանդանում և հարմարվում են այդ միջավայրին
Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում օգտագործվում են բարձր բերքատու տեսակներ, հիբրիդներ, բարձր բերքատու ցեղատեսակներ, որոնք հաճախ ներմուծվում են: Դրանք պահանջում են ավելի շատ քիմիական պաշտպանություն և բուժում։
Ուսումնասիրություն 3
Օրգանական գյուղատնտեսությունում ստեղծվում է սերմերի սեփական բանկ, որոնք մշակված չեն քիմիական նյութերով։ Սրա հետևանքով պահպանվում են տեղական, ընտանի հարմարեցված տեսակները և հիբրիդները։
Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում սերմերը մշակված են քիմիական նյութերով և սեփական սերմերի բանկերը, որպես կանոն, չեն ստեղծվում։ Սրա հետևանքով տեղական ընտրությունը մահանում է։
Ուսումնասիրություն 4
Օրգանական գյուղատնտեսությունում առկա է կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունք։ Կենդանիներն ապրում են առանց սթրեսի, երջանիկ կյանքով․ նորածին երիտասարդ կենդանիներին մորից չեն կտրում, նրանք սնվում են մոր կաթով։ Կենդանիներին պահում են առանց վզկապի, ունեն ազատ տեղաշարժվելու հնարավորություն։ Այսպես կովերն ապրում են 10-12 տարի։
Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքը բացակայում է․ թռչունների կտուցները կտրում են վանդակներում, որպեսզի նրանք չկոտրվեն վանդակը թակելիս, կյանքը՝ խեղդված վիճակում, վզկապի վրա, նեղ տարածքում, նորածին երիտասարդ կենդանիներին կտրում են մորից, տեղաշարժի հնարավորություն չկա։ Այսպես, օրինակ, անասնաբուծության կովերն ապրում են միջինը 2 տարի:
Ուսումնասիրություն 5
Օրգանական գյուղատնտեսությունում աճի հորմոնները արգելված են, և հետևաբար, ապառողների օրգանիզմում հորմոնալ միջամտության սպառնալիք չէ։
Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում աճի հորմոններն օգտագործվում են, ինչի հետևանքով մարդու հորմոնալ համակարգը խանգարվում է՝ սննդի հետ աճի հորմոնների պասիվ օգտագործման պատճառով:
Ուսումնասիրություն 6
Օրգանական արտադրության համակարգերում աճում է վայրի թռչունների և կենդանիների թիվը։ Քիմիական ճնշում նրանց չի սպառնում։
Զանգվածային քիմիական ինտենսիվ գյուղատնտեսությունում վայրի կենդանիներն ու թռչունները սատկում են թունաքիմիկատներից
Թողնել մեկնաբանություն