Կաթի օգտակարությունը չէին անտեսում թագուհիներն ու արքայական տիկնայք
Եթե որոշել եք այսուհետ առողջ ապրելակերպով ապրել, ուրեմն պետք է ընդմիշտ հիշեք, թարմ կաթը ձեր սննդակարգի անբաժանելի մի մասնիկը պետք է լինի։ Իսկ եթե կաթի սիրահար չեք, ապա հիշե՛ք ձեր օրգանիզմը շատ կարևոր բաղադրիչների պակաս ունի։
Կարևոր է իմանալ
Կաթի յուրաքանչյուր բաժինը ապահովում է կալցիումի, D վիտամինի (հարստացված դեպքում), սպիտակուցի, վիտամին B5, վիտամին A, վիտամին B12, ռիբոֆլավինի և ֆոսֆորի համար առաջարկվող օրական ընդունման 10% -ը կամ ավելին:
Կաթը նվազեցնում է օրգանիզմի թթվայնությունը: Կաթի մեջ առկա A և B վիտամինները լավ են ազդում տեսողության վրա, նրա մեջ պարունակվող ածխաջրերը` էներգիայի և կենսունակության վրա, կալիումը` նյարդային համակարգի կանոնավոր գործունեության վրա։ Եվ ի զուր չեն բժիշկները խորհուրդ տալիս կաթ խմել ամեն օր: Այն հարստացնում է օրգանիզմը կալցիումով, ֆոսֆորով, A, B2, B12, B3, D վիտամիններով և օգնում է խուսափել բազմաթիվ հիվանդություններից՝ վերականգնում աղեստամոքսային համակարգի թթվահիմնային հավասարակշռությունը:
Կաթը հայտնի է որպես կալցիումի հիանալի աղբյուր: Անկախ ճարպի պարունակությունից, կաթը տալիս է 8 գրամ սպիտակուց և մոտ 300 միլիգրամ կալցի մեկ բաժնում:
Կաթի օգտաակար հատկությունները
Կաթի օգտակար հատկություններն ապահովում են ոսկորների առողջությունը, հարթ մաշկը, ամուր իմունային համակարգը, կանխում են բարձր ճնշումը, ատամների կարիեսը, օրգանիզմի ջրազրկումը, շնչառական խնդիրները, ճարպակալումը, օստեոպորոզը և նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները:
Կաթը պարունակում է վիտամիններ A և B, կալցիում, ածխաջուր, ֆոսֆոր, մագնեզիում, սպիտակուցներ, ցինկ և ռիբոֆլավին: Մարդիկ օգտագործում են նաև այլ կենդանիների` գոմեշի, այծի, ոչխարի, ուղտի, հյուսիսային եղջերուի, եղնուղտի կաթը, սակայն ամենաօգտակարը երեխաների և չափահասների համար համարվում է կովի կաթը: Կաթ չօգտագործելու դեպքում առաջանում է սակավարյունություն, օստեոպորոզ և այլ հիվանդություններ:
Կալցիում: Կաթը կալցիումի բնական աղբյուր է: Կալցիումը պաշտպանում է մարմինը քաղցկեղային քիմիական նյութերից, նպաստում է ոսկորների աճին, պաշտպանում է արթրիտային վիճակից, միգրենից, նախադաշտանային համախտանիշից և օգնում է ազատվել ոչ ցանկալի ճարպերից:
Առողջ ոսկորներ: Ինչպես նշվեց, կաթը պարունակում է կալցիում, որը շատ կարևոր է ոսկորների աճի և զարգացման համար: Եթե օրական համապատասխան քանակությամբ կաթ օգտագործեք, ապա հետագայում կխուսափեք օստեոպորոզ հիվանդությունից: Կաթից հրաժարվող երեխաների ոսկորները ավելի փխրուն են լինում և նրանք ավելի հեշտ են կոտրվածքներ ունենում:
Առողջ ատամներ: Եթե երեխաները և երիտասարդներն ամեն օր կանոնավորապես կաթ խմեն, ապա ատամների էմալը կպաշտպանեն թթու նյութերից: Գազավորված խմիչքներն են, որ ատամի կարիես են առաջացնում և թուլացնում լնդերը:
Մաշկի խնամք: Կաթը հաճախ օգտագործում են նաև դեմքի մաշկի խնամքի համար նախատեսված տարատեսակ դիմակների պատրաստման ժամանակ: Այն սնուցում է մաշկը, հանում է բորբոքումն ու գրգռումը:
Դեռ հին ժամանակներից մարդիկ գուշակել են կաթի օգտակար հատկությունների մասին, և թագուհիներն ու արքայական տիկինները նույնիսկ կաթնային լոգանքներ են ընդունել իրենց մաշկի գեղեցկության համար: Բոլորին հայտնի է, որ գեղեցկուհի Կլեոպատրան օգտագործում էր մեղրի և կաթի լոգանքներ, որպեսզի ունենար գեղեցիկ և փափուկ մաշկ:
Ըստ ավանդազրույցի
Կլեոպատրան լոգանք ընդունելու համար օգտագործում էր 700 ավանակաների կաթ: Այդ ամենն այն պատճառով, որ կաթը պարունակում է կաթնաթթու, որը ազդում է որպես փափուկ շերտազատող միջոց: Այդ պատճառով, մասնագետները խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս վաննայի մեջ լցնել մի քանի լիտր այծի կաթ: Ավելին, համաձայն մեզ հասած տեղեկությունների, շնորհիվ լոգանքի ժամանակ ավելացված 1 բաժակ բնական մեղրի թագուհու մաշկն անուշ բուրում էր:
Կարող եք ուժեղացնել այդ լոգանքի ազդեցությունն ու ավելացնել եթերայուղեր: Ի դեպ Կլեոպատրան հաճելի բույրի համար ավելացնում էր նշի յուղ:
Այսօր էլ կաթը և կաթնամթերքն օգտագործվում է բազմաթիվ դեմքի դիմակներ պատրաստելու համար: Եթե Դուք ունեք չոր մաշկ, ապա այն փափկեցնելու համար կարող եք բամբակով թրջել կաթը և այն դնել դեմքին 15 րոպե, հետո ջրով լվանալ դեմքը: Կաթը սնում և փափկեցնում է մաշկը: Կաթի մեջ առկա կաթնաթթուն հեռացնում է մահացած բջիջները և վերաերիտասարդացնում մաշկը: Գիտնականներն ապացուցել են, որ կաթը նաև ավելի արդյունավետ է դարձնում այն մարդկանց ջանքերը, ովքեր փորձում են նիհարել։
-Կաթն ամրացնում է նյարդերն ու դրականորեն ազդում մարդու բոլոր օրգան-համակարգերի վրա։
– Կաթը իջեցնում է ստամոքսի թթվայնությունը, օգնում է այրոցի և խոցի դեպքում: Ստամոքսի առողջության համար ոչ պակաս օգտակար է այծի կաթը, այն պաշտպանում է ստամոքսի պատերը` թաղանթ ստեղծելով:
– Տաք կոնյակով կաթն օգնում է ազատվել բրոնխիտից և ձգձգվող հազից:
Թողնել մեկնաբանություն