Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ․ կարևոր վարքականոններ

https://eco.am/%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%bb%d6%80%d5%b0%d5%a5%d5%b2%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%e2%80%a4-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80-%d5%be%d5%a1/

Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվել են ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվել է մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Հատկապես ինտենսիվ տեղումներ են դիտվել Լոռի-Տավուշ հատվածում 40-55 մմ, որը կազմում է ամսական նորմայի 40-60%-ը։

Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակների կտրուկ բարձրացումներ, նախորդ օրվա մակարդակի համեմատ ավելի քան 2 մետրով բարձր, որի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները, զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ Վրա հասած աղետի հետևանքով այս պահին ունենք 4 զոհ։

Պատուհասած ջրհեղեղից պաշտպանվելու համար կարևոր է իմանալ մի քանի վարքականոններ։

1․ Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:

2․ Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:

3․ Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:

4․ Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:

5․ Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից:

6․ Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):

Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը

1․ հիմքի ամբողջությունը,

2․ պատերի, պատուհանների և հատակի վիճակը,

3․հաղորդակցության համակարգը,

4․թունավոր օձերի հնարավոր առկայությունը,

5․ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,

6․խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,

7․մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,

8․նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,

9․հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,

10․վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,

11․առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

Ի՞նչ անել մինչև ջրհեղեղը

1․Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց

2․ Պատրաստեք ավազով լցված պարկեր:

3․ Մաքրեք կոյուղին:

4․ Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):

5․ Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:

6․ Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:

7․Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն և այլն)։

8․ Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:

9․ Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:

10․ Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:

11․ Հետևեք տարահանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:

12․ Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:

13․Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):

14․Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

15․ Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

10 քայլ․ ինչպե՞ս նվազեցնել աղետի հետևանքով օդի ավազանի աղտոտվածության վտանգները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով