«Տարվա թռչուն 2023 – Քարարծիվ» արշավի շրջանակներում Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը Վայոց ձորի մարզում կազմակերպել է թռչնադիտարկում։
Eco.am սոցիալական հարթակը NABU հայաստանյան մասնաճյուղից տեղեկացավ, որ մասնակիցների հետ նախ իրականացվել է քայլարշավ «Արփա» պահպանվող լանդշաֆտի տարածքում։ Որից հետո մասնակիցները ծանոթացել են տարածքի կենսաբազմազանությանը, այդ թվում մի շարք թռչնատեսակների։
Մասնակիցների փոխանցմամբ, հետաքրքիր է եղել ոչ միայն իրականում տեսնել տարվա թռչուն քարարծվին, այլ նաև՝ թռիչքի ընթացքում, այնպես էլ՝ բնում։
NABU հայաստանյան մասնաճյուղից վստահեցնում են, որ 2023 թվականի ընթացքում կազմակերպությունը շարունակելու է էկոկրթական միջոցառումները «Տարվա թռչուն 2023 – Քարարծիվ» արշավի շրջանակներում:
Թողնել մեկնաբանություն