Համաշխարհային օդերևութաբանական Կոնգրեսում ներկայացված նոր տվյալները ցույց են տալիս, որ 1970-ից 2021 թվականներին գրանցվել է 11 778 աղետ, որոնք առաջացել են՝
1․ ծայրահեղ եղանակային պայմանների,
2․ կլիմայի և ջրի հետ կապված երևույթների պատճառով:
Այս բնական աղետները հանգեցրել են՝
1․ ավելի քան 2 միլիոն մարդու մահվան
2․ 4.3 տրիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական կորուստների:
Չնայած զգալի տնտեսական կորուստներին, վաղ նախազգուշացման բարելավումը և աղետների դեմ պայքարի համակարգված ջանքերը նպաստել են վերջին 50 տարիների ընթացքում մարդկային զոհերի կրճատմանը:
Զարգացող երկրներին բաժին է ընկնում աշխարհում գրանցված մահվան դեպքերի ավելի քան 90% -ը։
Ավելին՝ այստեղ
Թողնել մեկնաբանություն