Ընձառյուծի միջազգային օրը նշվում է՝ ուշադրություն սևեռելով կենդանու պահպանության վրա

https://eco.am/%d5%a8%d5%b6%d5%b1%d5%a1%d5%bc%d5%b5%d5%b8%d6%82%d5%ae%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%85%d6%80%d5%a8-%d5%b6%d5%b7%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%9d-%d5%b8/

2023 թվականի մարտին տեղի ունեցավ Համաշխարհային ընձառյուծի առաջին համաժողովը։ Այն բեկումնային իրադարձություն էր, որը համախմբեց հարյուրավոր հետազոտողների, ուսանողների, բնապահպանների և էնտուզիաստների։

Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում: Ընձառյուծը ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

Ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Ընձառյուծի միջազգային օրը։ Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել Ընձառյուծի պոպուլյացիայի պահպանության ուղղությամբ՝ հնարավորինս ներգրավվելով մարդկանց վայրի բնության այս չքնաղ տեսակի պահպանության գործին։

Ընձառյուծը ճկուն կենդանի է, ունի ձգված, մկանոտ, սլացիկ մարմին, որի երկարությունը 180-200 սմ է, իսկ պոչի երկարությունը` 80-100 սմ: Հասուն արուի կշիռը երբեմն կարող է հասնել 90 կգ: Ունեն կարճ և կլորավուն ականջներ։ Ոտքերը կարճ են և ամուր, թաթերը լայն են ու սուր ճանկերով, որոնց շնորհիվ էլ լավ մագլցում են ծառերը։ Ունեն սուր տեսողություն, լավ լսողություն, սակայն հոտառությունը համեմատաբար թույլ զարգացած է։

Ընձառյուծները, ինչպես այլ խոշոր կատվազգիներից շատերը, ունեն յուրահատուկ նախշեր, որոնց միջոցով հնարավոր է նրանց տարբերել միմյանցից:

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով