Ընկույզը կանխում է սրտի հիվանդությունը

https://eco.am/%d5%a8%d5%b6%d5%af%d5%b8%d6%82%d5%b5%d5%a6%d5%a8-%d5%af%d5%a1%d5%b6%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bd%d6%80%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/

Սիրտ-անոթային հիվանդությունները ամբողջ աշխարհում հանդիսանում են մահացության հիմնական պատճառ: Չինաստանի Խուա Չժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի և Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզի օգտագործումը կարող է գրեթե մեկ երրորդով նվազեցրել սրտի հիվանդությունները, հայտնում է The Huffington Post-ը:

Հիմնվելով նախկին հետազոտությունների տվյալների վրա` փորձագետները պարզել են ընկույզի ամենօրյա չափաբաժինը 28-29%-ով նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:  Բացի այդ, այլ հիվանդություններից մահացության վտանգը նույնպես նվազել է 17%-ով: Ընկույզը միայն փոքր ազդեցություն ունի շաքարախտի և ինսուլտի զարգացման վտանգի առումով:
Ընկույզը պարունակում է վիտամիններ, հանքային նյութեր և հագեցած ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը և օրգանիզում կատարվող բորբոքումները:  Ավելի վաղ Հարվարդի հանրային առողջության դպրոցն անց էր կացրել հետազոտություն ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վրա ընկույզի ազդեցության վերաբերյալ: Շաբաթական երկու անգամ և ավելի հաճախ մի բուռ ընկույզ կերած կանանց մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 35%-ով ցածր է եղել ընկույզ չօգտագործողների համեմատ:

Նյութը՝ Meddaily.ru

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել