Էկո վարքագիծ՝ տան տոնական զարդարանքում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%be%d5%a1%d6%80%d6%84%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%9d-%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8/

Տոնական օրերն արդեն ընթացքի մեջ են, մինչ մտածում եք թե ինչպես զարդարել Ձեր Ամանորի տոնական սեղանները, Eco.am սոցիալական հարթակն առաջարկում է տոնական օրերին նույնպես դրսևորել էկո վարքագիծ։ Թափոնները աղբաման նետելու ու շրջակա միջավայրը աղտոտելու փոխարեն, այն դարձնենք ամանորյա զարդարանքի մի մասնիկ։ Օրինակ՝

1․ Շնորհավորանք գրիր վերամշակված թղթի վրա։

2․ Տոնական նվերների համար տոպրակներ պատրաստիր հին ու մաշված հագուստի կտորից։

3․ Եղևնու կոնը օգտագործեք որպես Տոնածառի էկոլոգիապես մաքուր խաղալիք։ Պարզապես անհրաժեշտ է կոնից ժապավեն ամրացնել, իսկ վրան աղաջուր ցանել։

4․ Ի վերջո, եղևնին կտրելու ու մի քանի օրով տանը հարմարավետ տեղադրելու  փոխարեն, կարելի է այն լեդ լույսերով զարդարել հենց բակում։

Էկո խաղալիքների պատրաստման համար կարող են ծառայել նաև սննդի մնացորդները, օրինակ՝

1․ Ընկույզի կեղևը

2․ Նարնջի, կիտրոնի կամ մանդարինի կեղևները, որոնք տանը յուրահատուկ ցիտրուսային բույր կհաղորդեն։

3․ Դարչինի փայտիկները

4 Մակարոնի հատիկները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել