Էկո բառը լսելիս առաջինը ինչպիս՞ի ասոցացումներ են Ձեզ մոտ առաջանում։
-էկո բառը ասոցացնում եմ Բնության, որակի, մաքրության, սպորտի և առողջության հետ։
Ձեզ համարում ե՞ք “eco-friendly” անձնավորություն։
-Որոշակի առումով այո:
Արդյո՞ք վարում եք էկո ապրելակերպ։
-Այո
Նախընտրությունը տալիս ե՞ք էկո պայուսակներին, թե պլաստիկե։
-Նախընտրությունս տալիս եմ էկո պայուսակին, բայց երբեմն օգտագործում եմ նաև պլաստիկե։
Այսօր էկոն դարձել է շատ նորաձեւ, ինչ եք կարծում սա ժամանակի թելադրանքն է, թե մարքետինգային քայլ ոճաբանների կողմից։
-Կարծում եմ երկուսն էլ։ Իսկ ոճաբանները օգտվում են այդ առիթից և շեշտը դնում նաև էկո պայուսակների վրա ։
Խոսենք երաժշտությունւց. ծանոթ եք էկո երաժշտության ոճին։
-Հստակ չգիտեմ, բայց կարծում եմ դա այն երաժշտությունն է, որտեղ կան բնության ձայներ նաև որն ունի հանգստացնող բնույթ ։
Արդյո՞ք ցանկություն ունեցել եք կատարել երաժշտական ստեղծագործություն բնապահպանական խնդիրների վերաբերյալ։
-Այո, ունեմ ցանկություն երգ գրել բնապահպանության խնդրի վերաբերյալ և բարձրացնել այդ թեման։
Ինչպե՞ս է դրսեւորվում քո էկո սովորույթները առօրյայում. արդյո՞ ք տեսակավորում ես աղբը, խնայում ջուրը եւ այլն…
-Ինչը գիտեմ վնասակար է, աշխատում եմ հասցնել մինիմալ օգտագործման։ Սիրում եմ առավոտյան հեծանիվ վարել և գնալ այնպիսի տարածք, որտեղ կան ծառեր և մաքուր օդ։ Ճիշտ է աղբը չեմ տեսակավորում, սակայն շատ խիստ եմ վերաբերվում աղբը դրսում նետելու հանգամանքին։ Սովորություն ունեմ ջուրը չթողնել աննպատակ հոսի գիտակցելով,որ կան երկրներ որոնք ունեն խմելու ջրի խնդիր։
Գնումների ժամանակ ուշադրություն դարձնում ես ապրանքների էկո, օրգանիկ կամ բիո պիտակներին։
-Այո
Ձեր էկո խորհուրդները մեր ընթերցողներին։
-Հնարավորինս լինել բնությանը մոտ։ Փորձեն պահպանել իրենց էկո իրավունքները կապված՝ սննդի, ջրի, բնության, աղբի տեսակավորման, մաքուր օդի և կենդանական աշխարհի հետ
Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյան
Վայրը՝ ABIO Garden Center









Թողնել մեկնաբանություն