Eco.am սոցիալական հարթակն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի բուսաբանական այգում հիմնվել է «Միջատների հյուրանոց» աշխատարանը։ Աշխատարանի առաջին մասնակիցները եղել են Արտաշատ N°5 հիմնական դպրոցի աշակերտներն էին։
Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են միջատների տեսակներին, դրանց ապերլու վայրերին, ինչպես նաև թե որ միջատը ինչ դեր է կատարում բնության մեջ:
Այնուհետև լսարանում, մանրադիտակի օգնությամբ մասնակիցները ուսումնասիրել են այգուց հավաքած միջատների կառուցվածքը։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները Բուսաբանական այգու կողմից անակնկալ հանդիպում և բաց դաս են ունեցել հնէաբուսաբանության բաժնի ղեկավար, կ.գ.դ. Իվան Գաբրիելյանի հետ, ով ծանոթացրել է բրածոների հետ աշխատանքին։
Հիշեցնենք, որ աշխատարանը նախատեսված է 12-15 տարեկանների համար՝ 45 րոպե տևողությամբ։ Ծրագիրն անցկացնում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, Հայաստանի Ազգայի Ագրարային համալսարանի օրգանական գյուղատնտեսության ծրագրի դասախոս Մարգարիտա Տիգրանյանը։
Թողնել մեկնաբանություն