Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8%d5%af%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%9d-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%b8%d6%80%d5%a4-%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6/

Հայաստանի բնության պետական թանգարանում այս անգամ ևս թափոնին կյանք պարգևելու էին եկել աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերից։ Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումների նպատակը դպրոցականի, քաղաքացու մոտ բնապահպանական վարքագիծ ձևավորելն է։ Տնօրենը նաև ընդգծել է, որ Հայաստանում բնապահպանական խնդիր դարձած թափոնի ճիշտ կառավարումն այդ խնդրի լուծման ուղիներից է և դպրոցականներին մաղթել է արդյունավետ աշխատանք օրվա թափոնին նոր կյանք տալու գործում։

Թանգարան բերած թափոնը՝ թերթերը, կտորեղենը, թելերը, ծառերի չոր ճյուղերն ու պտուղները աշակերտներն իրենց ձեռքերով, նախարարության մասնագետի օգնությամբ, վերածեցին ձմեռն ու ամանորը խորհրդանշող իրերի։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվող էկոկրթական միջոցառումները բազմաբնույթ են և շարունակական։ Հետևեք՝ բնապահպան միջոցառումների մասնակիցը դառնալու համար։

Եկե՛ք պահպանենք մեր քաղաքն ու շրջակա միջավայրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Երկրորդ կյանք թափոնին»․ Էկոկրթական աշխատարան՝ Բնության թանգարանում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով